24.11.2024
Վլադիմիր Հակոբյան. նախագահն առաջինը կհայտարարի Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին
prev Նախորդ նորություն

Ժամկետային զինծառայողները պատերազմում դարձան սպա

Ապրիլյան դիմակայության օրերին բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով աչքի բազմաթիվ ժամկետային զինծառայողներից հինգին վերադաս հրամանատարության կողմից շնորհվել են լեյտենանտի սպայական կոչումներ:

Ապրիլյան դիմակայության օրերին ղարաբաղաադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի նախաձեռնած հարձակողական գործողությունները հետ մղելու և վերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով աչքի են ընկել բազմաթիվ ժամկետային զինծառայողներ, ովքեր կարողացել են հաճախ փոխարինելով անգամ զոհված կամ վիրավոր հրամանատարին, տվյալ հատվածում մեր ուժերի օգտին բեկել մարտական գործողությունների ընթացքը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն:

Նման հինգ ժամկետային զինծառայողների` Սամվել Սեյրանի Սաֆարյանին, Մասիս Մելիքի Մուրադյանին, Գոռ Վարդանի Ավագյանին, Դավիթ Արկադիի Խատայանին և Արթուր Գրիգորիի Աղասյանին վերադաս հրամանատարության կողմից շնորհվել են լեյտենանտի սպայական կոչումներ: