24.11.2024
ԱԳՆ-ը պարզաբանում է Ղարաբաղի ճանաչման մասին հարցը
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Հակոբյան. նախագահն առաջինը կհայտարարի Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին

Պաշտոնական Բաքվի հայատարարությունը, թե Արղախի անկախությունը ճանաչելու պարագայում Երևանը կտապալի բանակցային գործընթացը, ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանը համարում է "զառանցանք-հայտարարություն":

"Այս պահին Հայաստանում հետևում են Ադրբեջանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների զառանցանք-հայտարարությունների շքերթին, որոնք զարմանքից բացի միայն զվարճանք կարող են առաջացնել: Տպավորություն է, թե Ադրբեջանում անգամ ժողովրդավարության մասին գրքերն են վերացել, որոնք կարելի է կարդալ ու տեղեկանալ»,- նշել է նա, հայտնում է news.am-ը:

ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի կողմից ներկայացված «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Այդ նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծում, սակայն, նշված չէ Կառավարության դիրքորոշումը, ինպես լինում է սովորաբար: Փոխարենը, տպավորությունն այնպիսին է, որ եզրակացությունը բացասական չէ:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը մեկնաբանել է Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու նախաձեռնությունը` այն որակելով որպես Հայաստանի ղեկավարության «սադրանք»: Մամեդովի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտավոր են իրենց վերաբերմունքը հայտնել այդ հարցի նկատմամբ: Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ճանաչելով Ղարաբաղը՝ Հայաստանը վերջ կդնի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին:

«Ավաղ, Ադրբեջանում այնքան երկար են ապրել բռնապետության ներքո, որ արդեն անգամ իշխանության ամենաբարձր օղակներում են մոռացել, որ այլ երկրներում սովորաբար լինում են նաև բանտերից դուրս գտնվող մարդիկ, ովքեր ընդդիմադիր են, այլ երկրներում բանտերից դուրս գտնվող ընդդիմադիրները, պատկերացնու՞մ եք, իրավունք ունեն օրենսդրական նախաձեռնություններ առաջ քաշել և այլ երկրներում, օ՜ զարմանք, կառավարությունները պարտավոր են իրենց նիստերի օրակարգում ներառել ընդդիմադիրների նախաձեռնությունները և քննարկել դրանք", - նշում է Հակբոյանը:

Վլադիմիր Հակոբյանը հավելել է. «Թող ոչ ոք չկասկածի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից»։