24.11.2024
Հայկական ծխախոտը նվաճել է Իրաքի շուկան
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ը պարզաբանում է Ղարաբաղի ճանաչման մասին հարցը

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը: «Ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով», - ասել է փոխնախարարը Panorama.am-ի հետ զրույցում:

ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի կողմից ներկայացված «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Այդ նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծում, սակայն, նշված չէ Կառավարության դիրքորոշումը, ինպես լինում է սովորաբար: Փոխարենը, տպավորությունն այնպիսին է, որ եզրակացությունը բացասական չէ:

Հարցին արդյոք ճի՞շտ է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է առաջիկա նիստում հավանություն տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ օրենքի նախագծին, Քոչրայանը պատասխանել է. «Ոչ, դա այդպես չէ»:

«Կառավարության օրակարգում ներառված է համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ Կառավարության եզրակացությանը: Իսկ համաձայն եզրակացության՝ ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով: Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ»,- պարզաբանել է նա:

Նշնեք, որ ՀՀ իշխանությունները Արցախի ճանաչման հարցին, գրեթե միշտ պատասխանում են, որ այն կարող է տեղի կունենա Բաքվի կողմից լայնամասշտաբ պատերազմական գործողությունն սանձազերծելու պարագայում: Ուստի այս պահին Երևանի կողմից Ստեփանակերտի ճանաչումը կտապալի բանակցային գործընթացը, որից հետո Ադրբեջանը կստանա պատերազմ վերսկսելու ռեալ առիթ, նշում է Հայաստանի առաջին դեմքերը:

Օրինագծի հեղնինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այս տրամաբանությունը ծիծաղելի է համարում:

«Ուրեմն եթե Ադրբեջանը կարողանա ավելի լայնածավալ գործողություններ սկսել, պետք է նայի` մենք ճանաչել ենք, թե չէ՞: Դա (ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի) Նալբանդյանի տրամաբանությունն է, որը նշանակում է տրամաբանության բացակայություն: Անգամ այդ ժամանակ Հայաստանը կարող է շարունակել բանակցել: Արցախի ճանաչումից հետո իհարկե կարող է շարունակել բանակցել, այսպես պետք է լինի բոլորի պատասխանը»,-նշում է նա և ընդգծում, որ Հայաստանը այլ ելք չունի, քան մասնակցել այս պատերազմին ու հաղթել:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը մեկնաբանել է Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու նախաձեռնությունը` այն որակելով որպես Հայաստանի ղեկավարության «սադրանք»: Մամեդովի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտավոր են իրենց վերաբերմունքը հայտնել այդ հարցի նկատմամբ: Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ճանաչելով Ղարաբաղը՝ Հայաստանը վերջ կդնի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին: