24.11.2024
Ընդդիմությունը տապալեց ԱԺ որոշման նախագծի ընդունումը
prev Նախորդ նորություն

«Շիշ բռնող», «դավաճան». իմքայլականները ԱԺ-ի մոտ հավկիթահարման «զոհ» դարձան

Առավոտվանից քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի մուտքի մոտ. նրանք ամոթի պատ են կազմել, ամոթանք տալիս ԱԺ մտնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, վանկարկում "դավաճան", իսկ որոշների ուղղությամբ հավկիթներ նետում:


Քանի որ հավկիթահարումը հստակ հասցեատերերով էր, իսկ նշանառուների ձեռքը չէր դողում, ապա մի շարք միջադեպեր գրանցվեցին՝ հավկիթահարված պատգամավորները դուրս էին գալիս հուներից, բղավում-գոռգոռում ու հայհոյում ցուցարարներին, իսկ առանձին դեպքերում ծեծկռտուքի բռնվում նրանց հետ:


Այդպես, միջադեպ գրանցվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ. վերջինիս դուր չեկավ, որ ակտիվիստները նրան «շիշ բռնող» անվանեց ու գոռաց՝ «բռնի շիշը»: Պատգամավորը նրան արձագանքեց, բանավեճ ծավալվեց, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, որպեսզի հավկիթահարումը վերածվի շշահարման: Հայկ Սարգսյանը շտապեց ԱԺ: Ի դեպ, այս միջադեպը առիթ հանդիսացավմ, որպեսզի Սարգսյանը իր պատգամավորական կարիերայի ընթացքում եզակի ելույթներից մեկն ունենա՝ հորդորելով ոստիկանապետին հասարակական կարգ հաստատել Երևանում:


Իսկ ահա նրա գործընկեր Սիսակ Գաբրիելյանը չկարողացավ տիրապետել իր էմոցիաներին: Հավկիթներից մի քանիսը հարվածեցին պատգամավորին, մեկը՝ գլխին ու առանց այդ էլ նյարդայնացած Գաբրիելյանը հայհոյանքների տեղատարափից անցավ բռունցքների: Նրա ու բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկի ծեծկռտուքն անգամ ֆիքսել են տեսախցիկները: Բարեբախտաբար ոստիկանները վրա հասան և ինքնատիրապետումը կորցրած երեսփոխանին ու քաղաքացուն բաժանեցին իրարից: