20.04.2025
«Շիշ բռնող», «դավաճան». իմքայլականները ԱԺ-ի մոտ հավկիթահարման «զոհ» դարձան
prev Նախորդ նորություն

Բերման են ենթարկվել Արծվիկ Մինասյանը և մի շարք ՀՅԴ-ականներ

Ոստիկանությունը Ազգային ժողովի մոտից բերման է ենթարկել մի շարք քաղաքացիների, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում՝ նրանք կազմել էին «ամոթի պատ» և հավկիթներով ողջունում «Իմ քայլի» պատգամավորներին:


Մասնավորապես, բերման են ենթարկվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը:


Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ հայտնում է, որ Ազգային Ժողովի մոտից բերման են ենթարկել, իսկ որոշ դեպքերում "պարզապես առևանգել են" ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մի շարք անդամների:


Ի դեպ, կան տեղեկություններ, որ ակցիայի վայրից ոստիկանները նաև ParaTV-ի օպերատորին են բերման ենթարկել:


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ ծեծկռտուք է տեղի ունեցել ակտիվիստների ու իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջև: 


 


 


 

Որևէ արտակարգ պատահար չի գրանցվել, հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել. ՊԲ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար