24.11.2024
Կառավարությունը բարձրացնում է «1 000 դրամների» հիմնադրամի դրոշմանիշային վճարների չափը
prev Նախորդ նորություն

Բախում, "հարձակում" ոստիկանների վրա ձնագնդիներով. իրավիճակը կառավարության մոտ լարված է

Կառավարության շենքի մոտ ոստիկանական հավելյալ ուժեր են բերվում, նրանք միանում են կառավարության մոտ առավոտվանից բողոքի ակցիաային զուգահեռ գտնվող ոստիկաններին: 


Միաժամանակ ակտիվիստները ոստիկանների վրա "հարձակում են" իրականացրել ձնագնդիներով, փորձելով առաջանալ Մելիք Ադամյանի փողոցից: Ճեղքելու փորձերը բերեցին բախումների. իրավապահները քաշքշելով ու հրելով փորձում էին բացել ճանապարհը, որպեսզի կառավարության անդամների մեքենաները դուրս գան կառավարության տարածքից, արդյունքում թե՛ ոստիկանները, թե՛ ակտիվիստները հայտնվեցին այդ մեքենաներից մեկի վրա: Քաղաքացիները շարունակում էին դիմադրել, արդյունքում մի քանիսը բերման ենթարկվեցին։


Այլ միջադեպերի ևս արձանագրվեցին. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու պահին ոստիկանության «ԳԱԶԵԼ»-ի դուռը պոկվեց։


Հայտնի է մի շարք բերման ենթարկվածների մասին: Նրանց թվում է նաև գեներալ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։