24.11.2024
Բախում,
prev Նախորդ նորություն

«Ռոսատոմը» և Հայկական ԱԷԿ-ը միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են ստորագրել

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի վառելիքային ընկերությունը եւ Հայկական ԱԷԿ-ը պայմանագիր են ստորագրել 2021 թվականի համար Մեծամորի ատոմակայանի միակ գործող էներգաբլոկի համար ռուսական միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը:


«Մենք պատրաստ ենք հետագայում եւս մինչեւ այդ ԱԷԿ-ի ատոմային բլոկի ծառայության ժամկետի ավարտն այն ապահովել ռուսական միջուկային վառելիքով», - նշել է ընկերության նախագահ Նատալյա Նիկիպելովան:


Հայկական ԱԷԿ-ը, որը միակն է տարածաշրջանում, գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ (Երեւանից մոտ 30 կմ հարավ), ունի երկու էներգաբլոկ, որոնք կառուցված են ՎՎԵՐ-440 տիպի սեյսմակայուն ռեակտորների հիման վրա: Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։


Այժմ կայանում շահագործվում է միայն երկրորդ էներգաբլոկը։