24.11.2024
Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
prev Նախորդ նորություն

Կառավարությունը բարձրացնում է «1 000 դրամների» հիմնադրամի դրոշմանիշային վճարների չափը

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքով զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին օրենքով սահմանված հատուցումները տրամադելու համար կառավարությունը որոշել փոխել «1 000 դրամների» հիմնադրամի դրոշմանիշային վճարների չափը:


Կառավարության այսօրվա նիստում այդ մասին հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասանը՝ նշելով, որ համապատասխան առաջարկն ընկած է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում ։


«Այդ փոփոխությունը կարող ենք կիսապրոգրեսիվ անվանել: Կախված անձի եկատումուտներից փոխվում է դրոշմանիշային վճարների չափը», - ասաց նա:


Ըստ ներկայացված նախագածի՝ մինչև 100 հազար դրամ հարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը կլինի 1 500 դրամ, 101 հազարից մինչև 200 հազար հարկման բազայի դեպքում՝ 3 000 դրամ, 201 հազարից մինչև 500 հազար դրամ հարկման բազայի դեպքում՝ 5 500 դրամ, 501 հազարից մինչև մինչև 1 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 8 500 դրամ, 1 միլիոն 1 000 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 15 հազար դրամ (հարկերը ներառյալ աշխատավարձը):


Գործող օրենքով յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս գանձվում է 1 000-ական դրամ:


«Փոփոխությունները պյամանավորված են այն հանգամանքով, որ մինչև օրս սահմանված 1 000 դրամ ամենամսյա դրոշմանիշային վճարներից ձևավորվող «Զինծառայողների կյանքի ապահովագրության հիմնադրամի» եկամուտները չեն բավարարի զոհված և հաշմված զինծառայողների ընտանիքներին օրենքով սահմանված հատուցումներ տրամադրելու համար», - ասաց նա:


Նրա խոսքով, այս փոփոխությունների նապատակն է, որպեսզի պատերազմի հետևաքնով շահառու դարձած անձիք ստանան իրենց հատուցումները, այդ թվում՝ նաև կամավորականները: