21.04.2025
Ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին
prev Նախորդ նորություն

Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան

Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին, քիչ առաջ այդ տեղեկությունը ստացա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։


«Շտապ պետք է գնանք, որ հասկանանք՝ ինչ է կատարվում։ Այսպես որ գնաց, ապա ամեն օրվա վրա տեղեկություն ենք ստանում, որ թշնամին որոշում է՝ դա իր գյուղն է, իր տարածքն է, իր սեփականությունն է, և այնտեղ մարդ չկա։ Իշխանությունները երբեք էլ հետաքրքրված չեն եղել այդ գործառույթով, հետևաբար սյունեցիներս պետք է գնանք, հասկանանք՝ ինչ ենք կարողանում անել»,- ասաց նա։


Նշենք, որ այսօր առավոտյան դատարանը մերժեց Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։


 

Կառավարությունը բարձրացնում է «1 000 դրամների» հիմնադրամի դրոշմանիշային վճարների չափը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան