29.03.2024
Մամուլի տեսություն. ԴԱՀԿ նախկին ղեկավարի օֆշորային գործը քրեական շարունակություն է ստանում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Տաջիկստանի դեսպանը կանի հնարավորը Հայաստանի հետ կապերի ամրապնդման համար

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Տաջիկստանի նորանշանակ դեսպան Իմոմուդդին Սատտորովը (նստավայրը՝ Մոսկվա), հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Սատտորովը Հայաստանում իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում կներդնի ողջ կարողություններն ու փորձը՝ նպաստելու Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների խորացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը:

ՀՀ Նախագահը և Տաջիկստանի դեսպանն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակում ևս փոխգործակցության ակտիվացմանը: Հանրապետության Նախագահը կարևորել է որպես ՀԱՊԿ անդամ երկրներ՝ Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների զարգացումը՝ հիմնված Կազմակերպության ընդհանուր նպատակների և անդամ-երկրների կողմից ընդունված սկզբունքների վրա:

Զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ միջպետական հարաբերությունները զարգացնելու ներուժն ու հնարավորությունները:

Տաջիկստանի դեսպանը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ ի շահ հայ-տաջիկական կապերի ամրապնդման ու խորացման, այդ նպատակով կարևորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, որի ուղղությամբ, ըստ նրա, արդեն ակտիվ աշխատանք է իրականացվում:
Տեր-Պետրոսյանը. Ղարաբաղի հարցում իշխանությունները գործում են զուսպ և վստահ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար