24.11.2024
Տաջիկստանի դեսպանը կանի հնարավորը Հայաստանի հետ կապերի ամրապնդման համար
prev Նախորդ նորություն

Տեր-Պետրոսյանը. Ղարաբաղի հարցում իշխանությունները գործում են զուսպ և վստահ

Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները գործում են հաստատակամ ու վստահ:

«Կարծում եմ իշխանությունները հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»,- «Արցախպրես»-ի փոխանցմամբ ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ, երեկ մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի առանձնազրույցը: Հանդիպմանը, ըստ ԼՂՀ նախագահի մամլո ծառայության, քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:

Մինչ Տեր-Պետրոսյան-Սահակյան հանդիպումը, երեկ ՀՀ Առաջին նախագահը նաեւ հանդիպել է ԼՂՀ ԱԺ նախագահի, վարչապետի, ինչպես նաեւ ԼՂՀ ՊԲ ղեկավարության հետ, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանը: Այդ մասին լրագրողներին ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, հաղորդում է ILUR-ը: