26.11.2024
Արցախում ադրբեջանական զինուժի կրակոցից զինվոր է զհվել
prev Նախորդ նորություն

Հայացք Մոսկվայից. Բանակցություններից հրաժարվելը Երևանին սպառնում է մեկուսացմամբ

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումն այժմ աշխատելու է ՌԴ-ի դեմ, քանի որ ցանկացած լարում մեկնաբանվելու է որպես Մոսկվայի թուլություն: Եվ հենց այդ պատճառով Մոսկվան կիրառելու է բանակցություններին պարտադրանքի մեխանիզմը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախկին փոխարտգործնախարար, Քաղաքական հետազոտությունների կենտրոն հիմնադրամի տնօրեն Անդրեյ Ֆյոդորովը:

Նրա խոսքով, եթե ՀՀ-ը հրաժարվի նստել բանակցային սեղանի շուրջ, ապա Մոսկվան կարող է խաղալ այն դերը, որը նա խաղացել է նման իրավիճակներում՝ բանակցությունների պարտադրանք: "Եվ այդպիսի պարտադրանքի մեխանիզմները շատ են", - ասել է նա: «Մոսկվան չի ասում, որ երկու-երեք շաբաթից Բաքուն ու Երևանը պետք է գան այնպիսի կետի, որ Ռուսաստանը կմատնանշի: Դա ուղղակի ռեալ չի: Սակայն նստեցնել կողմերին բանակցային սեղանի շուրջ և ասել, որ բանակցություններն ընթանում են մեր միջնորդությամբ՝ դա է Մոսկվայի աշխատանքը»,-նշել է նա:

Նրա խոսքով, ՀՀ-ի դիրքորոշման մեջ փոփոխություններ կարող են նշմարվել մայիսի 9-10-ից հետո, երբ ՌԴ-ում կանցնեն տոները և նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ ժամանակ կլինի այն բանի համար, որպեսզի իրավիճակն իր կողմ քաշի: Ըստ Ֆյոդորովի, ՌԴ-ը այլևս չի կարող մնալ չեզոք դիտորդի դերում:

Պատասխանելով այն հարցին, արդյոք Երևանը չի հայտվնի միայն իր խնդիրների հետ, եթե ասի ոչ բանակցություններին, Ֆյոդորովը նշել է, որ Երևանը կարող է հայտնվել որոշակի մեկուսացման մեջ, քանի որ ոչ Մոսկվան, ոչ այլ ուրիշները չեն ցանկանա նրան երկար համոզել: Ըստ նրա, ՀՀ-ի համար վատագույն իրավիճակ կստեղծվի, եթե նա միայնկան մնա: