20.04.2025
Գիտաժողով-դպրոցը մեկ հարկի տակ կհամախմբի կայացած մասնագետներին և երիտասարդներին
prev Նախորդ նորություն

Թուրքիան վտանգում է ողջ տարածաշրջանի անվտանգությունը. ԱԳՆ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։


ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱԳ նախարարը և Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Covid -19 համավարակի ընթացքում կազմակերպության գործունեությանը, համավարակի հետեւանքով ֆրանկոֆոն տարածքում առաջ եկած մարտահրավերներին:


Նախարար Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյին համապարփակ կերպով ներկայացրել է Հայաստանի եւ Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով գոյացած հումանիտար ճգնաժամը եւ դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:


Արա Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյի ուշադրությունն է հրավիրել պատերազմում Թուրքիայի հովանավորչությամբ ահաբեկչական խմբավորումների ուղիղ ներգրավվածության վրա` նշելով, որ դա լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլ նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար։


Օգտվելով առիթից՝ Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ սկզբունքային եւ հստակ դիրքորոշման համար։


 


 

«Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմադիրների հանդեպ կիրառվող ապօրինի գործողությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար