20.04.2025
Թուրքիան վտանգում է ողջ տարածաշրջանի անվտանգությունը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

«Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմադիրների հանդեպ կիրառվող ապօրինի գործողությունները

Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետի աթոռից կառչած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի և անհնազանդության գործողությանը մասնակցելու համար ոստիկանական ուժերի կողմից ապօրինի կերպով բերման են ենթարկվել «Հայրենիք» կուսակցության մի շարք անդամներ: Այս մասին տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից։

«Նրանց թվում են կուսակցության Խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը, մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, կուսակցության երիտասարդական թևի անդամներ Բաբկեն Հարությունյանը, Տիգրան Սուքիասյանը և Դավիթ Բաղդասարյանը։

«Հայրենիք» կուսակցությունը դատապարտում է դավաճան Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգների հիման վրա ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդեպ կիրառվող ապօրինի գործողությունները և կրկին հավաստում, որ հանուն Հայրենիքի փրկության պայքարը շարունակվելու է», - նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։


 

Պատերազմը նոր է սկսվում. Ալիևը հայտարարում է՝ Երևանը, Սևանը, Սյունիքը իրենցն է. Ղուկասյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար