24.11.2024
Ո՞ր ուսանողների ուսման վարձը կփոխհատուցի պետությունը
prev Նախորդ նորություն

Ամսական 300 հազար դրամ կհատկացվի անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքներին

Կառվարության այսօրվա նիստում որոշում կայացվեց յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ աջակցություն տրամադրել անհետ կորած զինծառայողների ընտանիքներին մինչև նրանց կարգավիճակի հստակեցումը:


Հարցը կառավարության նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ գործող օրենսդրությամբ նախատեսված է ժամանակահատված մինչև այդ կարգավիճակի հստակեցումը և որոշմամբ անհայտ կորած են համարվելու ՊՆ-ի կողմից ներկայացված ցուցակներում ընդգրկվածները:


«Գործընթացը իրականացնելու է Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմնադրամը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս է հետագայուն օրենքով սահմանված կարգով շարունակելու փոխհատուցումը և աջակցությունը և դա անելու է այնքան, մինչև նրանք օրենքով կդառնան հիմնադրամի շահառու», - ասաց նախարարը:


Աջակցությունը, նախարարի խոսքով, տրամադրվելու է բյուջեից և առաջին փուլում հատկացվելու է 500 մլն դրամ, որից հետո Հիմնադրամի կողմից վճարումները նույնպես կփոխհատուցվեն բյուջեի միջոցներով:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ օրենսդրությունը պահանջում է, որ անհետ կորածի կարգավիճակը պետք է հաստատվի դատարանով մեկ տարվա ընթացքում, բայց առաջարկվել է, որ այդ ժամկետը կրճտվի և ավելի արագ տեղի ունենա այդ գործընթացը:


«Բայց քանի որ ինչքան էլ կրճատենք, այդ պրոցեսները մի քանի ամիս տևելու են, մենք որոշում ենք կայացրել, որ բյուջեից գումար կփոխանցվի Հիմնադրամին, որպեսզի Հիմնադրամը անհետ կորածի կարգավիճակի հավանականություն ունեցող տընտանիքներին ամսական 300 հազար դրամ աջակցություն տրվի, մինչև իրենց կարգավիճակը կհստակեցվի», - ասաց նա:


Վարչապետի խոսքով, եթե պարզվի, որ այդ անձինք շահառու են, ապա այդ գումարը կհաշվնցվի, իսկ եթե պարզվի, որ շահառու չեն, այդ գումարը կհամարվի անհատույց աջակցություն: