28.11.2024
Երևանը Ղարաբաղի հարցով բանացություների վերսկսման համար երեք պայման է դրել
prev Նախորդ նորություն

Ապրիլի սկզբին Ստեփանակերտը դուրս էր բերել կրակային դիրքեր զենիթահրթիռային համակարգերը

Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստ է եղել Ադրբեջանի Պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե կռմբահարեն Ստեփանակերտը: Այս մասին Atsakhtimes-ին տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ում խոսքերը մեջբերում է tert.am-ը:

«Իմ հաջորդ հրամանն է եղել` դուրս բերել կրակային դիրքերին մեր զենիթահրթիռային և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, մեր հրթիռային համակարգերը և նման քայլի դեպքում մեր պատասխանը կլիներ համարժեք»,-ասաց Բակո Սահակյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրատեսական էր դիտվում Ադրբեջանի նման սպառնալիքը, որ կգնային Ստեփանակերտի ռմբահարելու քայլի:

«Այլևս կասկածի առնել կնշանակի, որ մենք շարունակում ենք մնալ մոլորվածի կարգավիճակում։ Դպրոցում սպանված մեր 12-ամյա երեխան, մեր գլխատված տղաների մարմինները, իրենց բնակարանում սպանված մեր 90-ամյա ծնողները, մյուս վայրագությունները վկայում են այն մասին, որ նրանք հերթական անգամ գալիս էին գլխատելու մեզ բոլորիս, հոշոտելու մեր նախնիների գերեզմանները, բռնաբարելու մեր կանանց և երեխաներին»,-հավելեց ԱՀ նախագահը և ամփոփելով` նշեց, որ այո, Ստեփանակերտը, պարտավոր էր համարժեք որակումներ տալ նրանց գործողություններին՝ «և մեր հետագա բոլոր գործողություններն իրականացնել` ելնելով այդ դաժան ճշմարտությունից»:

Նրա խոսքով, Ադրբեջանի գործողություններին միջազգային հանրությունն ավելի դիպուկ գնահատականներ պետք է տա, քանի որ Ադրբեջանի վայրագությունները ոչ միայն հայերին ու Արցախին է սպառնում, այլ նաև միջազգային հանրությանը: «Բավարարված չենք նրանց հայտարարություններից ու գործողություններից, որովհետև միջազգային հանրությունը նման դեպքերում կիրառում է նրանց կարգի հրավիրելու բոլոր միջոցները»,-հավելեց ԱՀ նախագահը:

Բակո Սահակյանը նշեց, որ արդեն Արցախի կրթական հաստատություններում, մշակութային օջախներում ստեղծված են անհրաժեշտ պայմանները` բնականոն կյանքի վերադառնալու:

«Մենք աշխատանքներ ենք իրականացնում գյուղատնտեսական ոլորտում, գտնվում ենք գարնանացանի ժամանակաշրջանում և մեր հացի մշակները, հողօգտագործողներն իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Միջոցառումներ ենք իրականացնում մեր արդյունաբերական հատվածի հետ կապված և այս աշխատանքները իրականացնում են ոչ միայն կառավարման համակարգի պատասխանատուները, այլ այս գործընթացին մասնակցում են մեր քաղաքացիները , արհեստավորները, մեր բժիշկները, մեր արվեստագետները»,-շարունակեց Արցախի նախագահը:

Բակո Սահակյանն անդրադարձել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հնարավոր հանդիպմանը և նշեց, որ նրա հետ կապ ունեցել է դեռ այն ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանն առողջական խնդիրներով գտնվում էր ԱՄՆ-ում: Հետաքրքրվել է նրա առողջական վիճակով և առաջարկել, որ հայրենիք վերադառնալուց հետո այցելի Արցախ, ինչն էլ սիրով ընդունվել է:

Մեկնաբանելով, թե ինչպես կարող է վերսկսել բանակցային գործընթացը, Բակո Սահակյանը հիշեցրեց, որ Ստեփանակերտը բազմիցս հայտարարել է, որ առանց Արցախի մասնակցության անհնարին է լուծումը: «Որովհետև չկա մի հավանական զարգացում, որպեսզի առանց մեր մասնակցության, այս խնդիրը ստանա իր լուծումը. այսպիսի բան չի լինելու»,-հավելեց Արցախի նախագահը: