26.11.2024
Ապրիլի սկզբին Ստեփանակերտը դուրս էր բերել կրակային դիրքեր զենիթահրթիռային համակարգերը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը Վրաստանի 5-րդ խոշորագույն առևտրային գործընկերներն է

Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների թվում 5-րդն է: Այդ մասին են վկայում Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության տվյալները:

Business Georgia-ի փոխանցմամբ՝ 2016 թվականի հունվար-մարտին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2 միլիարդ 145 միլիոն դոլար, ինչը 7 տոկոսով զիջում է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշին:

Այս տարվա առաջին եռամսյակում Վրաստանից արտահանումը կրճատվել է 12 տոկոսով՝ մինչև 443 միլիոն դոլար, իսկ ներկրումը նվազել է 5 տոկոսով՝ մինչև 1 միլիարդ 703 միլիոն դոլար: 2016 թվականի հունվար-մարտին Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներն են Թուրքիան՝ 342 միլիոն դոլար, Իռլանդիան՝ 210 միլիոն դոլար, Ռուսաստանը՝ 185 միլիոն դոլար:

Չորրորդ տեղում Չինաստանն է՝ 169 միլիոն դոլար, իսկ Ադրբեջանը զբաղեցրել է 5-րդ տեղը՝ 160 միլիոն դոլար: Ընդգծվում է, որ նախորդ տարիներին Ադրբեջանը Վրաստանի թիվ 10 խոշորագույն առևտրային գործընկերների թվում կայուն կերպով զբաղեցնում էր երկրորդ տեղը՝ զիջելով միայն Թուրքիային: