23.11.2024
Առանց Նիկոլ Հայաստան. մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը (Լուսանկարներ)
prev Նախորդ նորություն

Հայաստանի վարչապետի աթոռին այս պահին ունենք քաղաքական դիակ. Վանեցյան

Նիկո՛լ, դու այլևս իշխանություն չունես, իսկ այլընտրանքից զուրկ որոշումների պատճառով Հայաստանն այսօր ջլատված է: Այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:


Նա նշեց, որ ընդդիմությունն ունակ է իր կարող ուժերով ձևավորել այնպիսի իշխանություն, որը կկայացնի ոչ թե պարտադրած, այլ այլընտրանքների վրա հիմնված որոշումներ:


Վանեցյանը հայտարարեց՝ պատերազմում տարած մեր պարտության հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերությունների խայտառակ վիճակն է: Միևնույն ժամանակ նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը, առանց բացառության, կարողացրել է փչացնել Հայաստանի հարաբերությունները բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ և որևէ տեղ՝ թե՛ Ռուսաստանում, թե Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում ու այլուր նրան լուրջ չեն ընունդել:


"Փաշինյանը վարել է Հայաստանն արտաքին աշխարհից մեկուսացնեու քաղաքականություն, ինչի արդյունքում միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվել ենք օբյեկտի: Այսօր էլ ՀՀ ղեկավարը չի համարձակվում պատասխանել Ալիևին և Էրդողանին, այն դեպքում, երբ նրանք խոսում են Հայաստանի տարածքով կառուցվող ճանապարհի մասին", - ասաց Վանեցյանը:


"Հայաստանի վարչապետի աթոռին այս պահին ունենք քաղաքական դիակ, այդ մարդը քաղաքականապես մահացել է: Այդ քաղաքական դիակը պետության քանդման և պարտության գործում մեծ դեր է ունեցել և շարունակում է ունենալ: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ դրա փոխարեն կառուցելով վիրտուալ հայրենիք, որտեղ սահմաններ և սահմանները պաշտպանելու անհրաժեշտություն չկա: Իսկ վիրտուալ հայրենիքում արժևորվում է ոչ թե իրական մարդու կյանքը, այլ լայքը: Վիրտուալ իրականությունում տիրող անիշխանությունն ու քաոսը տեղափոխվել են մեր պետություն, հետևաբար՝ հանգուցյալն ուղղակի ֆեյք է», - հավելեց Արթուր Վանեցյանը: