4.09.2025
Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում է
prev Նախորդ նորություն

Առանց Նիկոլ Հայաստան. մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը (Լուսանկարներ)

Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը, որի օրակարգում մեկ հարց է՝ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարական:


Այս պահին հրապարակը լեփ-լեցուն է, ելույթ են ունենում ընդդիմության առաջնորդները՝ Արթուր Վանեցյան, Իշխան Սաղաթելյան, հասարակական և մշակութային այլ գործիչներ, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես Հովհաննիսյանը։


Իր ելույթում Դադիվանքի վանահայրը հայտարարեց.


«Մենք, կորցնելով մեր տարածքները, մեր զինվորների մարմինները թողնելով այնտեղ՝ կորսված տարածքներում, մեզ հպարտ քաղաքացիներ ենք համարում: Դադիվանքի պարսպի տակ թուրքն է քայլում, մենք պետք է հզորանանք, մեր հավատքի մեր սիրո մեջ։ Մենք պետք է ապաշխարհենք, մեր մեջ պետք է լինի աստվածային սերը, եթե այն եղավ՝ մենք կգնանք, կհաղթենք, մեր տարածքները մեզ են սպասում»:


ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հավաքվածներին առաջարկեց նոր վանկարկում՝ "առանց Նիկոլ Հայաստան":


VERELQ-ը ներկայացնում է ֆոտոռեպորտաժ Ազատության հրապարակից:





Нет описания.



 Нет описания.

Հայաստանի վարչապետի աթոռին այս պահին ունենք քաղաքական դիակ. Վանեցյան
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը