24.11.2024
Մամուլի տեսություն. Սերժ Սարգսյանը կարող է առաջիկայում ցրել կառավարությունը
prev Նախորդ նորություն

Քնչական կոմիտեն պարզել է ավտոբուսի պայթյունից մահացած երկրորդ անձի ինքնությունը

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ապրիլի 25-ին Հալաբյան փողոցում ավտոբոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ տվյալ անձը ՀՀ քաղաքացի 55-ամյա Ռուբեն Բալյանն է։ Նա այն անձն է, ում բջջային հեռախոսային քարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ և նույնականացման համար նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի դեպքի վայրի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր: Հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա: Bogdan մակնիշի ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս վեցը վիրավորվել են: