23.11.2024
Covid-19-ի հիվանդացության ցուցանիշը առավել բարձր է Երևանում և Կոտայքի մարզում
prev Նախորդ նորություն

Կադրային փոփոխություններ վարչապետի աշխատակազմում

ՀՀ վարչապետի աշխատակազմում մի շարք կադրային փոփոխություններ են կատարվում: Պաշտոնի նշանակման և աշխատանքից ազատման վերաբերյալ վարչապետի որոշումները հրապարակված են կառավարության պաշտոնական կայքում:


Մասնավորապես, վարչապետի որոշմամբ Գայանե Վոլոդյայի Բունիաթյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից կազատվի վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետի պաշտոնից։


Մեկ այլ որոշմամբ Հայկ Կոլյայի Ենգիբարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ:


Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ էլ նշանակվել է Լիանա Սամվելի Սիմոնյանը: