23.11.2024
Չեխիան COVID-ի դեմ պայքարի համար Հայաստանին է նվիրաբերել անձնական հիգիենայի պարագաներ
prev Նախորդ նորություն

Covid-19-ի հիվանդացության ցուցանիշը առավել բարձր է Երևանում և Կոտայքի մարզում

Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:


Մասնավորպես այն գերազանցել է հանրապետական ցուցանիշը համապատասխանաբար Երևան քաղաքում՝ 1.5, իսկ Կոտայքի մարզում՝ 1.1 անգամ:


Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը, մասնավորապես` Երևան քաղաքի և Կոտայքի մարզի բնակիչներին բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ.


1. Եթե տանը ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, շփվելիս պահպանե՛ք առնվազն5 մ հեռավորություն:
2. Բացօթյա տարածքներում կրե՛ք դիմակ, հնարավորինս խուսափե՛ք մարդաշատ վայրերից և մարդկային կուտակումներից:
3. Տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հաճախելիս խանութ, վարսավիրանոց, մեծածախ առևտրի կենտրոններ և այլն) պարտադիր պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, կրե՛ք դիմակ, մակերեսների հետ շփումից հետո ախտահանե՛ք ձեռքերը կամ լվացե՛ք ձեռքերն օճառով:
4. Հաճախակի լվացե՛ք ձեռքերը, անհնարինության դեպքում` մշակե՛ք 70% ալկոհոլի հիմքով ախտահանիչով:
5. Սովորեցրե՛ք Ձեր երեխային հիգիենայի կանոնները և հետևե՛ք վերջիններիս պահպանմանը:
6. Սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում անմիջապես կապվե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի կամ մանկաբույժի) հետ:
7. Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ: