14.12.2024
ԱՄՆ դեսպանը վստահ է, որ Օբաման հզոր հայտարարություն է արել ցեղասպանության վերաբերյալ
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊԲ. տանկի ոչնչացման լուրը քարոզչական "մուղամի հերթական ելևէջ" է

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ այսօր ադրբեջանական պրոպագանդան, հենվելով սեփական երկրի պաշտպանական գերատեսչության աղբյուրի վրա, հաղորդագրություն է տարածել, թե իբր ապրիլի լույս 24-ի գիշերը հայկական «տանկերը մոտեցել են դիրքերին և կրակ բացել, իսկ այնուհետև կենդանի ուժի օգնությամբ կատարել հարձակման փորձ»:

Ադրբեևջանական մամուլը, հղում կատարելով սեփական երկրի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությանը, հայտնել էր շփման գծում բախումների ժամանակ հայկական զինուժի մեկ տանկի ոչնչացման և դրա անձնակազմի զոհվելու մասին:

«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է ադրբեջանական պրոպագանդայի երևակայության արգասիք հանդիսացող տեղեկատվությունը՝ դա համարելով ոչ այլ ինչ, քան սեփական նախահարձակ գործողությունները սքողելու հերթական քարոզչական հնարք», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը փոխանցում է, որ Պաշտպանության բանակը, ի տարբերություն հակառակորդի, հարգելով ապրիլի 5-ին կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այս ընթացքում ոչ միայն ձեռնպահ է մնացել իրավիճակն ապակայունացնող որևէ նախահարձակ գործողությունից, այլ առավել ևս առաջնային գծում զրահատեխնիկայի կամ զորքերի տեղաշարժ կատարելուց:

«Ինչ վերաբերում է հայկական մեկ տանկի ոչնչացման և դրա անձնակազմի զոհվելու մասին ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը, ապա դա ընդունեք որպես հակառակորդի քարոզչական մուղամի հերթական ելևէջ», - ասված է հաղորդագրությունում: