24.11.2024
ՀՀ վարչապետ. նոր զենքեր գնելու համար գումարները բավական են
prev Նախորդ նորություն

Մամուլի ազատության ինդեքսով Հայաստանն առաջ է անցել Իտալիայից և Հունաստանից

Հայաստանը 4 կետով բարելավել է դիրքերը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ամենամյա «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում»՝ առաջ անցնելով այնպիսի եվրոպական երկրներից, ինչպիսիք են Իտալիան, Հունաստանը, Կիպրոսը:

Կազմակերպության 2016թ. զեկույցում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 74-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ դիրքերը բարելավելով 4 կետով: Համեմատության համար նշենք, որ վարկանշային աղյուսակում Իտալիան զբաղեցրել է 77-րդ տեղը, Կիպրոսը՝ 81-րդը, Հունաստանը՝ 89-րդը, իսկ Իսրայելը՝ 101-րդը, հայտնում է news.am-ը:

Հետխորհրդային երկրների շարքում առաջատար դիրքերում միայն Հայաստանն ու Վրաստանն (64-րդ տեղ) են: Ադրբեջանը 163-րդ տեղում է, Թուրքիան՝ 151-րդ, Ռուսաստանը՝ 148-րդ: Եվ Ադրբեջանը, եւ Թուրքիան նախորդ տարվա զեկույցի համեմատ հետընթաց են գրանցել:

Նշենք, որ զեկույցը կազմվում է՝ հիմնվելով մի քանի չափորոշիչների վրա, այդ թվում՝ բազմակարծություն, լրատվամիջոցների անկախություն, մեդիա միջավայր եւ ինքնագրաքննություն, օրենսդրություն, թափանցիկություն, ինչպես նաեւ նորությունների արտադրության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների որակը: