24.11.2024
Մամուլի տեսություն. բացահայտվել են Միհրան Պողոսյանի հրաժարականի իրական պատճառները
prev Նախորդ նորություն

ՀՀ վարչապետ. նոր զենքեր գնելու համար գումարները բավական են

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ կառավարությունը բավականին գումարներ ունի ժամանակից զինտեխնիկա գնելու համար:

Լրագրողների հետ զրույցում կառավարության ղեկավարը նշել է, որ երկրի իշխանություններն ոչինչ չեն խնդրել և ոչ մեկին չեն առաջարկել գումարներ հատկացնել զենքերի համար կամ օգնություն հավաքել զինվորների ընտանիքների համար, այն զինվորների, ովքեր զոհվել են ղարաբա-ադրբեջանական շփման գոտում հակամարտության վերջին էսկալացիաի ժամանակ, փոխանցում է EADaily-ն:

Այդ հայտարարությունը բավականին տաօրինակ է թվում Սերժ Սարգսյանի Deutsche Welle-ին տված վերջին հարցազրույցի ֆոնին, երբ նախագահը հայտարարեց, որ հայկական կողմը կռվում է 80-ական թթ.-ի զենքով, ինչը բազմաթիվ քննադատությունների առիթ էր տվել: Երկրի ղեկավարության հասցեին մեղադրանքների տեղացին բյուջետային ծախսերի մսխման համար, այն դեպքում, երբ այդ գումարները պետք է ուղղվեն զինված ուժերի արդիականացման համար:

Մինչ այդ, ՌԴ-ի հայերին էր դիմել Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Նա կոչ էր արել նրանց միանալ Արցախի համար կազմակերպված դրամահավաքին: Սակայն, ինչպես կարելի է դատել Հովիկ Աբրահամյանի խոսքից, ՀՀ-ը ունի համապատասխան միջոցներ և շուտով նա ձեռք կբերի այն, ինչ պլանավորել է: