23.11.2024
Ինչպե՞ս ավարտել արցախյան պատերազմը. հարցազրույց Հրայր Մելքոնյանի հետ
prev Նախորդ նորություն

Բաքուն նաև տեղաբնիկ ժողովուրդների ակնհայտ ցեղասպանություն է իրականացնում. արևելագետ

Արցախի շուրջ ռազմական գործողությունների ֆոնին Ադրբեջանում լեզգինների շրջանում որոշակի ակտիվություն է նկատվում: Բայց խոսել լայնածավալ հուզումների մասին դեռ տեղին չէ: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրանագիտության ամվիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:


Նրա խոսքով, ըստ ստացվող տեղեկատվության, որոշակի խնդիրներ կան կապված հատկապես զորակոչի հետ՝ լեզգիական բնակչությունը չի ցանկանում մասնակցել զորակոչին, որոշ բողոքի գործողություններ անցկացվում են զինկոմիսարիատների մոտակայքում, բայց դրանց վերաբերյալ տեղեկատվությունը սահմանափակվում է Բաքվի բռնապետական վարչակարգի կողմից.


Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով են համապատասխանում իրականությանը լուրերը, որ Ադրբեջանը առաջնագիծ, բացի արաբական երկրներից տեղափոխված վարձկան-ահաբեկիչներից նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչների է ուղարկում, Ոսկանյանն ասաց, որ հատկապես սպանվածների բնակավայրերից կարելի է տեսնել, որ իսկապես շատ են տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչները, առավել մեծ թիվ են կազմում թալիշները, կան նաև լեզգիններ ու թաթեր.


"Սրանով երկու խնդիր է լուծվում. ըստ էության, տեղաբնիկ ժողովուրդներն օգտագործվում են մեր դեմ ռազմաճակատում և երկրորդ՝ այս տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ իրականացվում է ակնհայտ ցեղասպանության քաղաքականություն, ինչի արդյունքում Ադրբեջանը փորձում է լուծել նաև  նրանց հետ կապված խնդիրները սեփական պետության ներսում",- ընդգծեց արևելագետը:


Բայց արդյոք այս ամենի ֆոնին տեղաբնիկները դժգոհության մեծ ալիք կբարձրացնեն Ադրբեջանում: Վարդա Ոսկանյանի  կարծիքով, նման սցենար հնարավոր է, եթե մեր զորամիավորումները, Արցախի Պաշտպանության բանակը գրանցի լրջագույն հաջողություններ  առաջանա Ադրբեջանի տարածք.


"Ակնհայտ է, որ այս պարագայում  կարող են լինել նաև էթնիկական հուզումներ":


Ոսկանյանը ուշադրություն դարձրեց նաև այն հանգամանքի վրա, որ ընդհանուր առմամբ Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում պատերազմական պայմաններում տեղային կլանների հակասությունները ոչ միայն չեն լուծվել, այլ նաև սրվել են։

Մասնավորապես, մատնանշեց նա, Գանձակում հասարակական տրամադրություններում առկախված հարց կա, թե հայկական կողմի հրթիռային հարվածներն ինչո՞ւ են ուղղված հենց այս քաղաքին, այլ ոչ թե Նախիջևանին, որտեղից սերում է Բաքվի բռնապետի ընտանիքը։

"Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ Ալաքրամ Հումմաթովն իր հերթին կիսածաղրական գրառում է կատարել այն մասին, որ այս պատերազմում չեզոքություն պահպանող միակ պետությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն է",- հավելեց մեր զրուցակիցը։ 


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, հիմնվելով հետախուզության որոշ տվյալների վրա, թվեր էր հրապարակել, որոնք վկայում են, որ այսօր մարտի դաշտում հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն են զոհերի ցուցակում, ինչը համառորեն թաքցնում է Ադրբեջանը, բայց հայկական կողմը բացահայտում։ 


«Այս օրերին ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Սրանք հստակ հետախուզական տվյալներ են և շատ կոնկրետ կարող ենք հայտարարել, որ միայն մի ուղղությամբ 148 ազգության լեզգի զինվոր է զոհվել, մի քանի հարյուր զոհեր կան ազգությամբ թալիշ զինվորների շրջանում»,- հայտնել էր Պողոսյանը։ 


Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ լեզգիների թիվը, ինչպես նաև Ադրբեջանում բնակվող էթնիկ այլ խմբերինը, տարեց տարի նվազում է Բաքվի հստակ վարվող քաղաքականության հետևանքով: Այդպես, վերջին մարդահամարի տվյալներով, որն անցկացվել է 2009 թվականին, լեզգիները մեծությամբ երկրորդ էթնիկ խումբն են կազմել (2,02%) : Մինչդեռ Խորհրդային միության փլուզումից հետո լեզգիների 70% մնաց հենց Ադրբեջանի տարածքում, որը շարունակում է վարել նրանց նկատմամբ բռնի ձուլման լայնածավալ գործընթաց:


Լիա Խոջոյան