Մեծն Տիգրան աշխարհազորային գունդը Արցախյան ազատամարտի առաջնեկներից է: Գունդը զինվորագրվել ու մասնակցել է 90-94-ի պատերազմին, 2016-ի քառօրյա պատերազմին, իսկ այսօր Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի դրոշի տակ զինվորագրվում ու նախկին փորձառու ազատամարտիկների հետ ռազմաճակատ են մեկնում նոր կամավոր աշխարհազորայիններ: Արցախյան պատերազմի, կամավորականների զինվորագրման գործընթացի մասին VERELQ-ը զրուցել է “Մեծն Տիգրան” հասարակական կազմակերպության (աշխարհազորային գունդ) վարչության անդամ Հրայր Մելքոնյանի հետ:
Ո՞րն է այն ժամանակներում պատերազմ մեկնող ազատամարտիկի և այսօրվա ազատամարտիկի տարբերությունը:
30 տարի առաջ գնդի ազատամարտիկների համար պատերազմը հայրենի հողի պաշտպանությունն էր, այդ հողի վրա մեր ժողովրդի ապրելու իրավունքի ամրագրումն էր:
Այն ժամանակ մենք պատերազմը ընկալում էինք այդ կերպ. Այդ կերպ էլ ասում էին: Սակայն տարիները ցույց տվեցին, որ մեր պատերազմը միայն դա չէ:
Տարիների հետ մենք հասկացանք, որ մեր պատերազմը քաղաքակրթական պատերազմ է, որ մեր պատերազմը պատերազմ է հանուն մարդու, հանուն մարդկության:
Տարիների հետ մենք հասկացանք, որ ճակատագիրը մեր ուսերին է դրել ոչ միայն մեզ, մեր երկիրն ու հողը պաշտպանելու խնդիրը, այլև մեր տարածաշրջանում համամարդկային նշանակություն ունեցող խնդիրները, որոնք մեր պատերազմը դարձնում են սրբազան, իսկ մեր ազատամարտիկին աստծո զինվոր:
Ի՞նչ նկատի ունեք համամարդկային խնդիրներ ասելովՙՙ , որո՞նք են այդ խնդիրները:
Որպեսզի հասկանալի լինեն այդ խնդիրները ես պետք է նշեմ այն իրողությունները, որոնք եղել են, որոնք կան այսօր և որոնք սպասվում են վաղը:
Թե Հայկական լեռնաշխարհում ու հարակից տարածքներում, թե մերձավոր արևելքում հազարավոր տարիներ ապրել են ու այսօր էլ ապրում են ազգեր, որոնք այդ տարածաշրջանների ծնունդ են, որոնք այդ տարածքների բնիկ ժողովուրդներ են անհիշելի ժամանակներից: Ընդ որում այդ տարածաշրջաններում մինչև թուրքերի հայտնվելը եղել են բարձր զարգացած քաղաքակրթական կենտրոններ:
Սակայն թուրքական հեգեմոնիայի հաստատվելուց հետո տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար գերխնդիրներ դարձան գոյատևման խնդիրներն ու բոլոր ժողովուրդները դրվեցին ընտրության առաջ. իսլամացում, թուրքացում, կամ ոչնչացում: Ընդ որում դա այդպես է մինչև օրս:
Հիշենք հայկական մեծ եղեռնը, հույների և ասորիների ջարդերը, սերբիայի ու բուլղարիայի տարածքներում իրականացված ջարդերը, վերջին 40 տարում իրականացվող քուրդ ժողովրդի ջարդերը, այսօր Սիրիայի հյուսիսի բնիկ ժողովուրդների ոչնչացումն ու այդ տարածքներում թուրքական տարրերին հեգեմոն վիճակ ապահովելը:
Ընդ որում այս ամենը արվում է քաղաքակիրթ կոչվող ժամանակակից աշխարհի աչքի առաջ:
Այսինքն այսօր մեր պատերազմը ոչ միայն մեր արևելյան տարածքները պաշտպանելը, ոչ միայն մեր ժողովրդին պաշտպանելն է, այլև , մեր տարածաշրջանը նորմալ, բնական վիճակին բերելն է: Այնպիսի վիճակի բերելն է, որ տարածաշրջանի ժողովուրդները կարողանան ապրել ու իրականացնել այն պատմական միսիան, որն ի վերուստ ունեցել են: Առանց այդպիսի արդյունքի, մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդները և առաջին հերթին մեր ժողովուրդը ապրելու են մշտական վտանգի պայմաններում, մշտական շարունակվող ու չավարտվող պատերազմների պայմաններում: Այնպիսի պայմաններում, որոնք մշտապես կասեցնելու են այդ ժողովուրդների զարգացումը և մշտապես այդ ժողովուրդներին կանգնեցնելու են ասիմիլյացիա կամ ցեղասպանվել երկընտրանքի առաջ:
Իսկ ի՞նչ պետք է արվի դրան հասնելու համար: Ո՞րն է դրան հասնելու ճանապարհը:
Դրան հասնելու ճանապարհը միակն է: Ադրբեջան կոչվող տարածքում թուրքական տարրը պետք է զրկվի պետականություն կրող, տիտղոսակիր ազգի կարգավիճակից: Այդ տարածքում պետականություն կրելու ֆունկցիա պետք է ունենան այն ժողովուրդները, որոնք հազարամյակներով ապրել են այդտեղ, մինչև բոլշևիկների կողմից թուրքական տարրին պետականություն կերտելու ֆոնկցիա նվիրելը:
Պատերազմական գործողությունները կարող են ավարտվել տարբեր ձևերով ու միջոցներով: Սակայն դա չի նշանակելու կայուն ու երկարատև խաղաղության հաստատում:
Կայուն ու երկարատև խաղաղության հաստատում կարող է լինել միայն այն դեպքում, երբ Ադրբեջան կոչվող տարածքի ժողովուրդները ազատագրվեն թուրքական լծից ու ստեղծեն իրենց պետական կառույցները, իսկ թուրքական տարրերը զրկվեն պետականության կրող լինելու հեգեմոն դերից:
Այսօր աշխարհում կան շատ տարածքներ ու պետություններ, որտեղ ապրում է թուրք բնակչություն, որը չունի պետականակերտության հեգեմոնիա: Եվ այդպիսի բոլոր տարածքներն ու պետությունները շարունակում են զարգանալ, շարունակում են լինել քաղաքակրթական կենտրոններ: Նման վառ օրինակներ են այսօրվա Չինաստանն ու Գերմանիա, ինչպես նաև մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Հետևությունը մեկն է՝ զարգացում ու առաջընթաց պահպանվում է միայն այն երկրներում, որտեղ թուրքական տարրը՝ իր նվաճողական ու ցեղասպանական նկրտումներով հանդես չի գալիս որպես հեգեմոն, որպես պետականության կրող:
Իսկ դա նշանակում է, որ մեր պատերազմը կայուն խաղաղությամբ կավարտվի, երբ Ադրբեջան կոչվող տարածքում պետականության կրողներ կդառնան ու իրենց պետությունները կունենան հազարամյակներով այդտեղ ապրող հայ, թալիշ, լեզգի, ավար ու մյուս ժողովուրդները: Մնացած բոլոր դեպքերում մեր տարածաշրջանը լինելու է պասիվ կամ ակտիվ պատերազմի մխացող օջախ:
Ինչքանո՞վ է իրականանալի Ձեր ցանկությունը և տեսնում եք արդյոք այլ լուծում:
Իրականացնելի է այնքանով, որ աշխարհը տեսել է նման իրավիճակներ ու կարողացել է գտնել դրա նախադեպային լուծումները: Հիշենք, 2-րդ համաշխարհային պատերազմից հետո, հաշվի առնելով, որ Գերմանիան էր սանձազերծել թե 1-ին և թե 2-րդ համաշխարհային պատերազմները, նոր համաշխարհային պատերազմի կանխման համար, որոշվեց թույլ չտալ, որ այլևս Գերմանիան ունենա այնպիսի բանակ ու հարձակողական ուժեր, որով հնարավոր լինի պատերազմական գործողություններ իրականացնել: Նմանատիպ զսպող որոշում կայացվեց նաև Ճապոնիայի հանդեպ:
Իսկ դա նշանակում է, որ այն, ինչ այսօր ես ասում եմ, լիովին իրականացնելի է և աշխարհում արդեն մեկ անգամ արվել է:
Իհարկե տեխնիկայի, գիտության ու հաղորդակցության ուղիների զարգացման պայմաններում փոխվել են նաև մեր թշնամիների գործելու մեթոդները: Այսօր Թուրքիայի գործիքակազմի հիմնական գործիքներին ավելացել են տեռորիստական միավորումների ստեղծումն ու արտահանումը թուրքական շահերին առընչվող տարածքներ, ինտերնետային քարոզչությամբ պանիսլամիզմ, պանթուրքիզմի գաղափարների տարածումը ամբողջ աշխարհում, մասնավորապես պատանիների շրջանում: Դրա արդյունքները արդեն 20 տարուց ավելի է աշխարհը տեսնում ու զգում է իր մաշկի վրա: Իսկ դրա առավել սարսափելի դրսևորումները ի հայտ եկան Սիրիական պատերազմի ընթացքում:
Դա արդեն բավարար է հասկանալու համար, որ այս պատերազմի տրամաբանական ավարտ կարող է համարվել միայն այն արդյունքը, որը ես ներկայացրեցի, որով կբացառվի թուքական տարրերի հեգեմոնիան ու պետականակերտության իրավունքը մեր տարածաշրջանում:
Ընդ որում դա միակ ու լավագույն լուծումն է ողջ քաղաքակիրթ աշխարհի համար:
Եթե քաղաքակիրթ աշխարհը այսօր կհասկանա ու կսատարի մեր ժողովրդին, մենք ավելի շուտ, ու ավելի քիչ կորուստներվ կհասնենք այդ հաղթական արդյունքին:
Իսկ եթե չեն հասկանա, կամ ինչ-ինչ շահեր հաշվելով ձեռնպահ կմնան ու կշարունակեն անատամ հայտարարություններ անելու գործելաոճը, ապա վաղը առնչվելու են թուրքաստեղծ տեռորիստական բանդաներին իրենց իսկ տարածքներում:
Այն ինչ դուք այսօր ասում եք, տրամաբանական է: Սակայն մի՞թե աշխարհի առաջադեմ մարդկությունը և այսօրվա գերտերությունները դա չեն տեսնում ու չեն հասկանում:
Ասել չեն տեսնում, կամ չեն հասկանում, կարծում եմ չի կարելի: Պարզապես բոլորը շարժվում են ինչ որ շահերից ելնելով, միմյանց միջև ներքին հակասությունները հաշվարկելով:
Օրինակ Ռուսաստանի համար Թուրքիան համարվում էր տարբեր բնագավառներում շահեկան գործընկեր: Սակայն դա կարճաժամկետ հաշվարկ է, քանի որ Թուրքական գերնպատակ Թուրանը հենց Ռուսաստանի կենսական շահերի տարածքում ու Ռուսաստանի կազմում գտնվող ժողովուրդներին է ներառում: Այսինքն եթե հաշվարկեին առավել մեծ ժամանակի համար, կտեսնեին որ այդ բոլոր շահերը թվացյալ են ու գործում են ի վնաս Ռուսական պետության:
Իսկ եթե Արևմուտքը իր քայլերը հաշվարկեր առավել մեծ ժամանակի համար, կհասկանար, որ ինքը երկար տարիներ սնել է Թուրքական գերնպատակի՝ Թուրանի ստեղծման գաղափարը: Որ իր թողտվությամբ Թուրքիան կարողացել է ստեղծել այսօրվա համաշխարհային տեռորիստական ցանցային համակարգը: Իհարկե իրենք կարճաժամկետ շահերը հաշվելով ենթադրում էին, թե դա այն սրբազան քաոսի տարրերից է, որն իրենց համաշխարհային տիրապետություն է ապահովելու և իրենց կողմից կառավարելի է, սակայն կյանքը ցույց է տալիս, որ այդ տեռորիստական ցանցը այսօր կառավարվում, ուղղորդվում և օգտագործվում է պանթուքիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվող Թուրքիայի կողմից:
Այսօր այդ տեռորիստական ցանցը անկանխատեսելի աղետներով հղի տեռորիստական գործողության մարտահրավեր է կախել Ադրբեջանի բնիկ ժողովուրդների գլխին: Ես նկատի ունեմ Մինգեչաուրի ջրամբարը, որը մեծ հավանականությքամբ Թուրք-ադրբեջանական տեռորիստական տանդեմի թիրախային կարևորագույն ուղղությունն է:
Արդեն 2 օր է կեղծ ինֆորմացիա է տարածվում, թե իբր հայկական ուժերը փորձում են հարվածել այդ ջրամբարին: Սակայն իրականությունը այն է, որ այդ կեղծ տեղեկատվությամբ հող է նախապատրաստվում պլանավորված հրեշավոր հանցագործության իրականացման՝ ջրամբարը պայթեցնելու համար: Այդ հանցագործության նպատակները մի քանիսն են. Առաջինը Ադրբեջանի տարածքում, ջրամբարից հարավ ապրող բնիկ ժողովուրդների ոչնչացումը, երկրորդը՝ հայության և ադրբեջանի տարածքի բնիկ ժողովուրդների մեջ հիմնավոր ու չմարող թշնամանքի ստեղծումը, իսկ երրորդ և իրենց համար ամենակարևորը՝ պատերազմում թուրքական ռազմուժի ներգրավման հիմնավորումը:
Այսինքն՝ նրանք փորձում են մի կրակոցով խոցել մի քանի թիրախ, սակայն Ձեր նշած քաղաքակիրթ աշխարհն ու գերտերությունները դա կարծես թե չեն էլ ուզում նկատել: Հակառակ դեպքում, այդ կեղծ լրատվության առաջին իսկ արտահոսքից քաղաքակիրթ աշխարհը պետք է համապատասխան հետևություններ աներ ու գործի դներ հակազդման ամենալրջագույն մեխանիզմներ:
Այս ամենը նշանակում է որ մենք այսօր պատերազմում ենք թե՛ մեզ համար, թե՛ համայն մարդկության վաղվա օրվա:
Այս ամենը նշանակում է, որ այսօր թե՛ մեր պատերազմն է քաղաքակրթական, թ՛ մեր վաղվա հաղթանակն է լինելու քաղաքակրթական: