24.11.2024
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը անհանգաստացավ Ղարաբաղում բռնություններով
prev Նախորդ նորություն

ԱԺ-ում դեմ չեն Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցի քննարկմանը

ՀՀ ԱԺ-ը դեմ չէ քննարկել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցը: Այդ թեման պատրաստ են քննարկել ԱԺ գրեթե բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:

Ինչպես այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ-ը երբեք չի խնդրել հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայել, սակայն Երևանը դեմ չէ դրան: Ըստ նրա, մի շարք կառույցներ խոսում այդ հարցի շուրջ, սակայն իրենք հանդես չեն եկել այդպիսի խնդրանքով: Բաղդասարյանը նշել է, որ եթե դրա անհրաժեշտությունը ծագի և դա լինի հակամարտության լուծման միակ միջոցը, իրենք դեմ չեն լինի դրան: Նրա խոսքով, միակ ուժը որի վրա կարող է հենվել հայ ժողովուրդը՝ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի զինված ուժերն են:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմյանը թեպետ վստահ է, որ երկու հանրապետությունների զինված ուժերն ի վիճակի են ինքնուրույն ապահովել կայունությունը հակամարտության գոտում, սակայն, նրա խոսքով, եթե քննարկվում է խաղաղապահների հարցը, ապա այն պետք է լուծվի այլ հարցերի հետ համատեղ: Միայն այդ դեպքում ՀՅԴ կարող է աջակցել այդ գաղափարին:

Խաղաղապահների հարցը նորություն չի համարեում ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, խաղաղապահների տեղակայնման հարցը քննարկման առարկա է հանդիսացել 1994-97թթ.-ին և դա էր այդ ժամանակ պնդում միջազգային հանրությունը: Ընդդիմադիրը կարծում է, որ չնայած այսօրվա բանակցությունների մանրամասները հայտնի չեն, խաղաղապհների տեղակայումն անհրաժեշտ կլինի հակամարտության վերջնական կարգավորման դեպքում, քան որ եթե հայկական և ադրբեջանական զինված ուժերը հետ քաշվեն, ապա այդ դատարկ բուֆերային գոտին վտանգավոր է ՀՀ համար:

Զուրաբյանը կարծիքը կիսում են նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և Օրինաց երկրի խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության բացակայության մասին ժամանակին բազմիցս հայտարարել էր ՀՀ-ի ռազմա-քաղաքական ղեկավարությունը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, ղարաբաղյան հակամարոտթյունն աշխարհում միակ կետն է, որտեղ հարաբերական հրադադարը պահպանվում է առանց երրորդ կողմի միջամտության:

Հատկանշակն է, որ տարածաշրջանային խաղացողներից խաղաղապահների տեղակայման դեմ է Իրանը: Թեհրանը զգուշանում է, որ Իրանին հարող տարածքներում կարող են հայտնվել ՆԱՏՕ-ական ուժեր: "Պաշտոնական Թեհրանը դեմ է արտատարածաշրջանային ուժերի տեղակայմանը իր հարևանությամբ", - բազիցս հայտարարել են իրանցի պաշտոնյաները: