19.04.2025
ԱԺ-ում դեմ չեն Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցի քննարկմանը
prev Նախորդ նորություն

Առաջնագծում գտնվել են ԼՂՀ ՊԲ երկու զինծառայողների դիակներ

Հայկական և ադրբեջանական կողմերը միջազգային կառույցների միջնորդությամբ իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ զինծառայողների դիակներ:

Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ զինծառայողներ` կրտ. ս-տ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնվ. 1996թ.) և շարք. Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնվ. 1996թ.) դիակները:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, որոնողական աշխատանքների ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել:
Czech Free Press. Անկարան և Բաքուն պատերազմ էին հրահրում Ղարաբաղում Մոսկվայի դեմ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար