24.11.2024
Ստեփանակերտը պահանջում է մասնակցել բանակցություններին
prev Նախորդ նորություն

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը անհանգաստացավ Ղարաբաղում բռնություններով

ԱՄՆ-ը կտրուկ կերպով դատապարտում է ղարաբաղյան հակամարտության շփման գծում բռնությունները: Վաշինգտոնը ցավում է մեծ թվով զոհերի համար, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում: ԱՄՆ-ը կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, որպեսզի խուսափեն հետագա էսկալացիայից և խստորեն պահպանեն կրակի դադարեցման համաձայնությանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի խոսնակ Ուիլյամ Սթիվենսը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է ակտիվորեն համագործակցել բոլոր կողմերի հետ Մինսկի խմբի շրջանակներում՝ղարաբաղյան հարցի խաղաղ և երկարատև կարգավորման համար, փոխանցում է echo.msk.ru կայքը: Ըստ նրա, ԱՄՆ-ն աջակցում են Մինսկի խմբի գործընթացին և նրա համանախագահների ջանքերին՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա խնդրի կարգավորման համար:

Սթիվենսը հիշեցրել է, որ դրանք կայանում են ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների մեջ: Սակայն ի վերջո ամուր խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է ՀՀ-ի ու Ադրբեջանի առաջնորդների քաղաքական կամքը: