24.11.2024
Վերջին մեկ շաբաթում հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1600 կրակոց
prev Նախորդ նորություն

Ամերիկյան կենսալաբորատորիաների անվտանգությունը Ուկրաինայում և Վրաստանում մտահոգիչ է

Ամերիկյան կենսալաբորատորիաների անվտանգությունը Ուկրաինայում և Վրաստանում մտահոգիչ է՝ հաշվի առնելով այդ երկրներում պետական կառավարման խնդիրները: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը:


Նա նշել է, որ ներկայումս աշխարհում ստեղծված իրավիճակն ավելի է ընդգծել այն անհանգստությունը, որ առկա է ԱՊՀ երկներին սահմանակից մի շարք երկրների տարածքում կենսալաբորատորիաների բացմամբ, որոնք պատկանում են արտասահմանյան գերատեսչություններին և հիմնադրամներին: Ըստ Նովիկովի, առանձնահատուկ մտահուգություն են առաջացնում ամերիկյան կենսալաբորատորիաների անվտանգությունն Ուկրաինայում ու Վրասատնում՝ հաշվի առնելով պետական կառավարման խնդրիրներն այդ երկրներում:


«Որոշակի հանգամաքներում կենսանյութերի արտահոսքի ռիսկերն, այնուամենայնիվ, գոյություն ունեն: Դա չի վերաբերում ահաբեկչությունը, բայց հնարավոր են բացասական հետևանքների սպառնալիքներ, ինչպես ցանկացած բարձրտեխնոլոգիական գործընթացում: Ըստ էության, ներկայիս համավարկի փորձը կարող է պատկերացում տալ կենսանյութերի կորստի կամ չվերահսկվող արտահոսքի հետևանքների մասին, որոնք սպառնալիք են ներկայացնում մարդու կյանքին ու առողջությանը համար»,- հավելել է ԱՊՀ Հակահաբեկչական կենտրոնի ղեկավարը: