23.11.2024
ՏՄՊՊՀ-ն տուգանել է ԱԻՆ-ի հետ համագործակցող ընկերությանը մենաշնորհ դիրքի չարաշահման համար
prev Նախորդ նորություն

Աջակցության ևս մեկ ծրագիր տուժած ոլորտների աշխատակիցների համար

ՀՀ կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը, որի շահառու կարող են դառնալ մասնավոր հատվածի առավել տուժած ոլորտների վարձու աշխատակիցները, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները և անհատ ձեռնարկատերերը:


Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով:


Կառավարության սահմանած ցանկում ներառվել են հետևյալ ոլորտները՝


1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.


2) հանրային սննդի ծառայություններ.


3) զբոսաշրջային ծառայություններ.


4) նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).


5) սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).


6) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.


7) կինոթատրոնների գործունեություն.


8) լուսանկարչության բնագավառում գործունեություն.


9) ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.


10) կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.


11) ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.


12) խաղատների գործունեություն:


Վարձու աշխատողները, այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները, շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թ.-ի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել տուժած ոլորտի գործատուի հետ, անգամ, եթե 2020 թ.-ի հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել գործունեությունը։


Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թ.-ին գործունեություն են ծավալել տուժած ոլորտում: Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում՝ անկախ 2020 թ.-ի 1-ին եռամսյակում իրացման շրջանառության չափից։


Աջակցությունը նշանակում և վճարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը՝ շահառուի կողմից https://dimum.ssa.am/ կայքին էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա։


Աջակցությունը վճարվում է բացառապես շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:


Շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը Պետական եկամուտների կոմիտեն ՍԱԾ-ին տրամադրում է՝ հիմք ընդունելով 2020 թ.-ի հունիսի 15-ի դրությամբ ներկայացված՝ վերջին հարկային հաշվարկում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և գործունեության տեսակների տեսակարար կշիռը: Ծառայությունը, առցանց ռեժիմում ճշտում է շահառույի կողմից ներկայացված տվյալների հավաստիությունը (համապատասխանությունը բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին) և շահառուի տվյալների առկայությունը ՊԵԿ-ի կողմից տրամադրված ցանկում։


Շահառուի տվյալները բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին համապատասխանելու դեպքում՝ ՍԱԾ-ն հաշվառում կամ մերժում է էլեկտրոնային դիմումը։ Դիմումը մերժելու դեպքում՝ շահառուի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն։


Այս ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու համար դիմումները կընդունվեն հունիսի 22-ից հետո: