COVID հիվադանոցներում ազատ ռեանիմացիոն մահճակալներ գրեթե չկան: Այդ մասին կառավարության մայիսի 18-ի նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսն Թորսյանը:
Թորոսյանը նշեց, որ այսօր առավոտյան՝ ժամը 09:00-ի դրությամբ, ունեցել են COVID-19-ով հոսպիտալացման կարիք ունեցող 143 պացիենտ։ «Նրանցից 25-ը գտնվում է տանը․ 9-ը՝ թեթև, 16-ը՝ միջին ծանրության են և կարիք ունեն հոսպիտալացման: Բայց կան նաև այլ՝ ոչ պրոֆիլային հիվանդանոցներում գտնվող քաղաքացիներ, որոնց նեղ մասնագիտացված կորոնավիրուսային բուժօգնություն չի ցուցաբերվում. նրանք ևս կարիք ունեն տեղափոխման», - ասաց նախարարը:
Արսեն Թորոսյանը խոսեց նաեւ մահճակալային տեղերի ավելացման մասին. «Մենք արդեն ունեն 263 ռեանիմացիոն մահճակալ ունենք, որ տրամադրած է միայն կորոնավիրուսին, երկու շաբաթ առաջ դրանք 200 էին, բայց, միեւնույն է, ազատ տեղեր չկան։ Իրենք շատ արագ են ծանրաբեռնվում եւ մեր բժիշկները արագ փորձում են մի թեթեւ ծանրացող քաղաքացուն տանեն ռեանիմացիոն բաժանմունք, որպեսզի կանխարգելեն վատացումը։
Նրա խոսքով, չնայած ավելացումներին՝ ազատ ռեանիմացիոն մահճակալներ պրակտիկորեն չկան: Նախարարը նաև նշեց, որ ծանր է 444 պացիենտի վիճակը, ծայրահեղ ծանր՝ 131, որից 39-ը թոքերի արհեստական օդափոխության սարքերի վրա են: "Բարեբախտաբար, 80 եւ ավելի ցածր թթվածնի պարունակությամբ քաղաքացիներ, որոնք համարվում են ծանր, չունենք այս պահին տանը", - ասաց նա:
Հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած, 309-ը` մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10728 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 89992 թեստավորում:
"Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 665 նոր դեպք և 746 առողջացած", - հայտնում են նախարարությունից։