25.04.2025
Մոսկվա, Կիև, Մինսկ. առաջիկա չվերթների մասին
prev Նախորդ նորություն

Բակերում պետք է մեծացնել վարչական ազդեցության միջոցները. Փաշինյան

«Մեզ դեռևս չի հաջողվում նվազեցնել կորոնավիրուսի տարածման ցուցանիշները», - կառավարության մայիսի 18-ի նիստից առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երկրում կորոնավիրուսի համաճարակի մասին:


Վարչապետը հորդորեց քաղաքացիներին դիմակ կրել՝ նշելով, որ ՀՀ-ում այժմ տասնյակ հազարավոր մադիկ ասիմպտոմ վարակակիրներ են: Ուստի պետք է բոլորս բոլորիս պետք է վերաբերվենք որպես վարակակրի», - ասաց Փաշինյանը՝ հանձնարարելով իրավապահներին առավել խիստ վերահսկել հակահամաճարակային կանոնների պահպանումը:


Նա նաև անդրադարձավ, տանից դուրս գալուց պարտադիր անձնագիր ունենալու մասին պարետի որոշմանը՝ նշելով, որ այդպես ավելի հեշտ է վերահսկել հակահամաճարակային կանոնների պահպանումը: «Եթե նախկինում մարդը դիմակ չէր կրում, ապա նա անձը պարզելու համար տանում էին ոստիկանություն, ապա այժմ ավելի դյուրին է դառնում այս գործընթացը», - ասաց վարչապետը:


Նրա դիտարկմամբ, վերլուծությունները ցույց են տալիս, որ վարակի տարածման հիմնական աղբյուր են հանդիսանում բակերը և մոտ հասցեները:


Բակերում, Փաշինյանի խոսքով, նույնպես պետք է մեծացնել վարչական ազդեցության միջոցները: Ձևավորվել են ոստիկանության ու այլ մարմինների համապատասխան կարգախմբեր, որոնք ավելի ու ավելի մեծ մասշտաբով կիրականացնեն այդ գործառույթը:


Հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած, 309-ը` մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10728 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 89992 թեստավորում:


"Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 665 նոր դեպք և 746 առողջացած", - հայտնում են նախարարությունից։


 


 


 

Ծանր է 444 պացիենտի վիճակը, ծայրահեղ ծանր՝ 131-ը. նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար