23.11.2024
Ղահրիյանի «դուդուկը» Սորոսի «ականջների» համար. Ո՞ւմ է խանգարում Հայաստանում ռուսական ռազմաբազան
prev Նախորդ նորություն

Վալովայա. Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցության տնտեսական ազդեցությունը կզգա 2016թ.

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու ազդեցությունը իր վրա կզգա 2016թ.-ին: Այդ մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան:

Նրա խոսքով, ԵՏՄ անդամ երկրներում ՀՆԱ-ի աճը ավելի ցածր կլինի, քան 2014թ.-ին, ինչը վատ ցուցանիշ չէ ճգնաժամի ժամանակ և այն հնարավորություն կտա որոշակի նվազումից հետո կտրուկ աճ գրանցելու համար: «Տնտեսական առումով տարին հեշտ չի լինի ԵՏՄ անդամ բոլոր երկրների համար և 2015թ.-ին դրվելու են հետագա տնտեսական աճի հիմքերը: 2016թ.-ին մենք կտեսնենք այդ ցիկլիլային ճգնաժամի ելքը», - նշել է Վալովայան, հայտնում է Arka գործակալությունը:

Վալովայան նշել է, որ փոխադարձ առևտրի կրճատման վերլուծությունը ցույց է տալիս, որ զուտ թվերով այն կրճատվում է, սակայն կառուցվածքում նկատվում է աճ՝ արդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտների ապրանքների, մեքենաշինական արտադրանքի և հանքանյութերի կրճատման հաշվին:

Նա վստահություն է հայտնել, որ այդ արդյունքը կգրանցվի նաև հաջորդ տարի Հայաստանի հետ առևտրում: «Հաջորդ տարի մեր տնտեսությունների՝ անկայունության շրջանից դուրս գալուց հետո հայկական բիզնեսը կկարողանա օգտվել միությանն անդամակցության բոլոր առավելություններից, քանի որ անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի այդ առավելությունները սկսեն գործել», - հավելել է Վալովայան:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և ԵՏՄ-ի միջև 2014թ.-ին առևտրաշրջանառությունը կազմել է $1450,3 մլն(24%)`ավելանալով 2.3%-ով: Պետբյուջեով, ՀՀ-ում ՀՆԱ-ի աճը նախատեսվում է 4.1%-ի սահմաններում, իսկ գնաճը՝4%(±1,5%): Հայաստանում տնտեսական աճը 2014թ.-ին Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով կազմել է 3.4%՝ նախատեսված 5.2%-ի փոխարեն: