29.03.2024
Մարտական հենակետում ԼՂՀ ՊՆ զինծառայող է զոհվել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ղահրիյանի «դուդուկը» Սորոսի «ականջների» համար. Ո՞ւմ է խանգարում Հայաստանում ռուսական ռազմաբազան

Lragir.am լրատվականում մարտի 25-ին «Ռուսաստանը «փակում» է Գյումրին» սկանդալային վերնագրով լույս տեսած նյութը, որի հեղինակն է նույն կայքի գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյանը զարմացնում է լիակատար իրավական անգրագիտությամբ: Ղահրիյանը արդեն վաղուց Հայաստանում ձեռք է բերել պրոֆեսիոնալ սադրիչի համբավ:

Հիմք ընդունելով մեկ այլ ԶԼՄ-ի՝ «Ժողովուրդ» թերթի հրապարակումը այն մասին, որ ՀՀ-ի կառավարությունը Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանին կտրամադրի տարածք, որտեղ գտնվում է ռուսական ուղղափառ եկեղեցին՝ Լալայան փողոց, 173/3 հացեով (բոլոր առկա կառույցներով) ռուսաֆոբ Ղահրիյանը հայ հասարակությանը ներկայացնում է իր «հավաստիացումը», թե իբր Ռուսաստանը «ժամանակի ընթացքում» ցանկանում է Գյումրին վերածել «փակ քաղաքի»:

Մենք ախտորոշում չենք տա պարոն Ղահրիյանի հորինված փաստարկներին և եզրակացություններին: Խնդիրը նրա հոգեբանական վիճակի մեջ չէ: Նույն տրամաբանության շրջանակներում են գործում նաև այդ ինտերնետային ռեսուրսի մյուս հեղինակները, իսկ դա արդեն խոսում է մի սադրիչների խմբի գործունեության մասին, որոնք չեն խորշում կիրառել հասարակ սուտ տեղեկատվությունը և դրանով խարխլում են ՀՀ-ի տեղեկատվական անվտանգության հիմքերը: Դա հատուկ ազգային դավաճաններից բաղկացած 5-րդ շարասյուն է, որոնք իրականացնում են ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական պատվերները՝ հայկական իշխանությունների լուռ համաձայնությամբ: Այժմ Հայկազ Ղահրիյանը և նրա կայքը դարձել են ավելի համեստ՝ նրանց էջում նշվում է միայն մեկ հովանավոր՝ «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան» (Սորոսի հիմնադրամի երևանյան մասնաճյուղը):

Սակայն բավական է աչքի անցկացնել նույն կայքի մի քանի հրապարակումներ, ծանոթանալ նրանց նյութերի սադրիչ և սկանդալային վերնագրերին, որոնք հրամցվում են դրանց հեղինակների կողմից էշելոններով բաղկացած ենթադրություններից և լուրերից , որպեսզի համոզվել, որ այդպիսի «տեղեկավական աղբյուրն» արդեն վաղուց գտնվում է ԱՄՆ-ի դեսպանատան ուղիղ ֆինանսավորման և գաղափարական աջակցության ներքո:

Պարոն Ղահրիյանը, հավանաբար, ունի ֆինանսական դժվարություններ: Այդ պատճառով ցանկանալով գրավել ՀՀ-ում ԱՄՆ-ի նոր դեսպան Ռիչարդ Միլզի ուշադրությունը՝ նա ինչքան ուժ ունի «փչում է» իր հին «դուդուկը»: Սակայն նրա փորձերը խաղալ Գյումրիի բնակչության բաց վերքերի վրա կարելի է միայն տականքություն անվանել: Պնդելով, թե Ավետիսյանների ընտանիքի գնդակահարությունը՝ 102-րդ ռազմակայանի ղեկավարության ռազմաբազայի տարածքը մեծացնելու և Գյումրին «փակ քաղաքի» վերածելու ցանկության հետ է կապված, Lragir.am-ի գլխավոր խմբագիրը անցել է էթիկայի բոլոր թույլատրելի և անթույլատրելի սահմանները:

Այդ սուտը ոչ միայն անտրաբանական է, այլ գռեհիկ է, ինչպես և կայքը, որը ամերիկյան փողերի հաշվին պահում է «լրագրող» Ղահրիյանը:

Միջազգային անկայուն իրավիճակի պայմաններում, որը հանգեցրել է արյունահեղությունների Ուկրաինայում և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում, ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում վերջին զարգացումների ֆոնին, Ղահրիյանի խմբագրական քաղաքականությունը սադրիչ գործունեություն է՝ ուղղված ՀՀ-ի անվտանգության դեմ:

Դա արվում է ի շահ ԱՄՆ-ի և Երևանի քաղաքական գործիչների մի նեղ շրջանակի, որոնք ռուս գործընկերներին ցուցադրում են Հայաստանում իբր առկա ամերիկամետ տրամադրություններ՝ փորձելով շահել ինչ-ինչ դիվիդենտներ: Իսկ Վաշինգտոնի հետաքրքրությունը կայանում է խոշոր աշխարհամասերի ապակայունացման մեջ` այնտեղ վերահսկելի քաոս առաջացնելու նպատակով: Ում է խանգարում Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանը նրա գոյության ողջ շրջանում՝ Թուրքիային, նրա գործընկեր ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի անդամներին:

Օգտագործելով Գյումրիի ողբերգությունը՝ Lragir.am-ի հեղինականներն ակտիվացրեցին իրենց ջանքերը Հայաստանին դեպի ՆԱՏՕ ուղղորդելու գործում, սակայն նույնիսկ այդ դեպքում ցուցադրելով իրենց պրոֆեսիանալության բացակայությունը և ծախվածությունը: ՆԱՏՕ-ի լայնացումը դեպի Հարավային Կովկաս, առաջին հերթին, անիրատեսական հեռանկար է, սակայն դրանից ոչ պակաս վտանգավոր Հայաստանի համար, որը գտնվում է ՌԴ-ի հետ միասնական պաշտպանական բլոկում: Բացի այդ Հայաստանը զարգացնում է ավանդաբար բարեկամական հարաբերությունները Իրանի հետ:

Մարտի 28-ին, ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ, Գյումրիում Պերմյակովի հանցագործության հետաքննությանը հետևող համատեղ հանձնաժողովի համանախագահ Օլեգ Լեբեդևը հայտարարել է, որ մարդասպանի դատավարությունը անպայման կկայանա Հայաստանում: Այսպիսով, «սորոսյան» Lragir.am-ը պետք է զսպի իր ջանքերը և ամերիկամետ ստրկամետությունը, դադարեցնի ընթերցողներին հրամցնել ֆանտազիաներ և հիշել, որ մարդասպան Պերմյակովի անմեղ զոհերի «ոսկորների վրա պարերը» անպատվաբեր է և ստորություն:
Վալովայա. Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցության տնտեսական ազդեցությունը կզգա 2016թ.
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար