26.11.2024
Ադրբեջանը բողոքում է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններից
prev Նախորդ նորություն

Գերմանիան կողմ է Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների ակտիվացմանը

Գերմանիան հանդես է գալիս ղարաբաղյան բանակցությունների ինտենսիֆիկացիայի օգտին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ մասին Ինտերֆաքսին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

«Ես չէի ցանկանա համակերպվել այն մտքի հետ, որ հակամարտութունները կոչեն սառեցված՝ տարիների ընթացքում դրանց պատճառով մարդիկ են տուժում, խափանվում է այդ տարածաշրջանների զարգացումը: Փոքրիկ, սակայն կոնկրետ գործողություններով մենք նպատակ ունենք կայունացնել հրադադարի ռեժիմները, ամրապնդել փոխվստահությունն ու թեթևացնել մարդկանց առօրյա կյանքը, օրինակ՝ տնտեսական փոխգործակցության ուժեղացման շնորհիվ»,-նշել է նա:

Շտայնմայերի խոսքով, Ղարաբաղյան հակամարտությունում մտահոգիչ են ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանում զինված բախումները: Գերմանիան կողմ է հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների ինտենսիֆիկացիային: Նա հավելել է, որ այստեղ կարևոր է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը: