26.11.2024
Գերմանիան կողմ է Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների ակտիվացմանը
prev Նախորդ նորություն

Զախարովա. Թուրքիային չի հաջողվի սեպ խրել Ադրբեջանի ու ՌԴ-ի միջև

"(Թուրքիայի արտգործնախարար Ահմետ) Դավութօղլուն պետք է հասկանա, որ Օսմանյան կայսրությունն արդեն վաղուց գոյություն չունի և մեկ երկրի գերակայությունը տարածաշրջանում չի անցնի, քանի որ չի համապատասխանում այն արժեքներին, որոնց հիման վրա ապրում է ժամանակից աշխարհը": Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ՌԴ-ը և Ադրբեջանը կառուցում են բարեկամական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերային հարաբերություններ: Թուրքիան չի կարողանա այդ հարաբերություններում սեպ խրել: Սակայն եթե Անկարան սկսել է խաղալ նոր Օսմանյան կայսրության դեր, ապա պետք է հիշի, որ ժամանակին այդ տարածքային միավորումն անվանում էին sick man of Europe՝ Եվրոպայի հիվանդ մարդ»,-նշել է Զախարովան:

Մինչ այդ, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ աջակցելով Հայաստանին` ՌԴ-ը վտանգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փոխանցում է haqqin.az-ը: