26.11.2024
Իրանը կվերազինվի Ռուսաստանի օգնությամբ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը բողոքում է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններից

ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերություններում առկա իրավիճակը ոչ մի կերպ ձեռնտու չէ Ադրբեջանին: Այդ մասին The Business Year-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Նրա խոսքով, իրենց հարաբերությունները թե՛ Թուրքիայի, թե;՛ ՌԴ-ի հետ դինամիկ զարգանում են գրեթե բոլոր ոլորտներում: "Ադրբեջանի հարաբերությունները Թուրքիայի հետ կրում են ռազմավարական դաշնակցի, իսկ ՌԴ-ի հետ՝ ռազմավարական գործընկերոջ բնույթ, և ունեն պատմական արմատներ", - նշել է նա:

Նախարարն իր մտահոգությունն է հայտնել, որ խոցված ինքնաթիռի հետ կապված միջադեպը վատթարացրել է ռուս-թուրքական հարաբերությունները: Մամեդյարովի խոսքով, Թուրքիան ու ՌԴ-ը կարևոր դերակատարում են ունեն Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս կայունության ու անվտանգության ապահովման տեսանկյունից: Նա հույս է հայտնել, որ երկխոսության միջոցով Թուրքիայի ու ՌԴ-ի հարաբերությունները կկարգավորվեն: