26.11.2024
Նալբանդյանն ու Նուլանդը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
prev Նախորդ նորություն

Իրանը կվերազինվի Ռուսաստանի օգնությամբ

Փետրվարի 15-16-ը Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեգհանը մտադիր է այցելել ՌԴ՝ ռուսական արտադրության զենքեր ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով: Տարբեր տվյալներով, Թեհրանի ներկայացուցիչները մտադիր են քննարկել C-400 զենիթա-հրթիռային համակարգեր և Սու-30 կործանիչներ գնելու հարցը՝ իրանական բանակի վերազինման համար:

Ինչպես հայտարարել են Իրանի ՊՆ-ի անանուն աղբյուրները, Սու-30 շուրջ համաձայնագիրը կարող է ստորագրվել Դեգհանի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ընթացքում: Թեհրանը նաև քննարկում է T-90C տանկերի արտադրություն հիմնելու հարցը «Уралвагонзаводом»-ի հետ համատեղ: Մինչ այդ, ռուսական ընկերությունն արդեն ստորագրել էր Իրան հինգ հազար վագոններ մատակարարելու պայմանագիրը:

"Մենք միշտ պատրաստ ենք աշխատել Իրանի հետ",-հայտարարել է «Уралвагонзавода» գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Ժարիչը, փոխանցում է Ռիա Նովոստին:

Իր հերթին, Իրանի ցամաքային ուժերի հրամանատարի տեղակալ Քյումարզ Հեյդարին Tasnim-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը դեռևս չի հրաժարվել ռուսական T-90 տանկերի գնման մտքից և շահագրգռված է դրանց արտադրության տեխնոլոգիաների տրամադրմամբ: Հեյդարին նշել է, որ իրանական ղեկավարությունը որոշում է կայացրել չգնել ժամանակից զինատեսակներ՝ առանց դրանց տեխնոլոգիաների տրամադրման:

Իրանի տանկային արդյունաբերությունն ունի Т-72С տանկերի արտադրության փորձ՝ 1990-ական թթ.-ին ռուսական պահեստամասերով արտադրվել է 300 մեքենա: