23.11.2024
ՀՅԴ-ն կոչ է անում անտեսել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն
prev Նախորդ նորություն

Ավտոշուկայի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ օրակարգային

Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հանդիպել է հայ ավտոներկրողների հետ:


Քննարկվել է ավտոներկրման գործընթացի և ավտոշուկայի շուրջ ստեղծված իրավիճակը: Նշվել է, որ 2019 թվականին Հայաստան է ներկրվել 189 հազար ավտոմեքենա, որից 22000-ն արտահանվել է Ղազախստան, 37000-ը՝ Ռուսաստան: Մնացած 130000-ը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: ՀՀ քաղաքացիներն այդ մեքենաների մեծ մասը հետագայում իրացնելու նպատակով վերցրել են վարկեր, ներգրավվել փոխառու միջոցներ: Արտահանման տեսանկյունից ավտոներկրողները մտահոգություն են հայտնել ղազախական շուկայի հետ առաջացած անհամաձայնությունների վերաբերյալ:


Ըստ Միքայել Մելքումյանի՝ հարցի առնչությամբ Կառավարությունն արդեն պետք է բանակցած լիներ ԵԱՏՄ անդամ որոշ երկրների հետ առկա արգելքները հանելու համար, ինչը կնպաստեր շուկայի ակտիվացմանը: Հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ հարցը կբարձրաձայնի Կառավարության հետքննարկումներում և կառաջարկի, որպեսզի շփումները եռակողմ լինեն՝ ավտոներկրողներ, ԱԺ հանձնաժողով, Կառավարություն: