23.11.2024
Բաքվի պնդումներն արտացոլեցին Ադրբեջանում ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Կեժանանա՞ն արդյոք դեպի Հորդանան ավիատոմսերի գները. Ռևազյանը ներկայացրեց պայմանագիրը

Ազգային ժողովի փետրվարի 13-ի նիստում քննարկվում է Հայաստանի ու Հորդանանի կառավարությունների ստորագած երկու պետությունների միջև օդային հաղորդակցություն հաստատելու մասին համաձայնագրի վավերացման հարցը: ԱԺ նիստում պայմանագիրը ներկայացրեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ նշելով, որ այն ստորագրվել է 2018 թվականին Ամմանում:


Պայմանագիրը, նրա խոսքով, ուղղված է երկու պետություների միջև օդային փոխադրումներ կատարող ավիաընկերությունների համար հավասար պայամանների ապահոմանը: «Պայմանագրում ազատականացված են ավիաընկերությունների նշանակումը, նրանց տարողությունը, սակագները, չվերթնրի հաճախականությունը, սպասարկվող ուղղություները և այլ կոմերցիոն դրույքներ: Ինչպես նաև պայմանագրում ամրագրված են անվտանգության հետ կապված հարցերը», - ասաց նա՝ հավելելով, որ այս պայմանագիրը հիմք կարող է հանդիսանալ երկու պետությունների միջև կանոնավոր չվեչթների իրականացման համար:


Միևնույն ժամանակ, պատասխանելով պատգամավորների հացին, Տաթևիկ Ռևազյանը դժվարացավ ասել, թե երբ կարող են սկսվել երկու պետությունների միջև կանոնավոր ուղիղ չվերթներ և ինչ ազդեցություն այն կունենա Հայաստանից Հորդանան և հակառակ ուղղությամբ ավիատոմսերի գնի վրա, որը բավականին բարձր է: Միևնույն ժամանակ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահն ընդունեց, որ այս պահին ավիաընկերությունների շրջանում մեծ հետաքրքրություն չկա Երևան-Ամման ուղիղ չվերթներ իրականացնելու:


«Ես Ամմանում խոսել եմ այնտեղ գրանցված ավիաընկերությունների հետ, այնեւհետև մեզ մոտ գրանցվածների հետ, այս պանին մեծ հետաքրքրություն չկա: Սա չի նշանակում, որ պետք չէ կարգավորել որոլորտը: Ուղևորահոսքերը կարող են ստեղծել ավիաընկերությունները, ոլորտի կարգավորումն անհրաժեշտ է: Կան նաև սահմանափակումներ Կիպրոսի հետ կապված, ուստի դժվար է ասել, թե Հորդանանի ուղղությամբ որքան կնվազեն ավիատոմսերի գները», - ասաց նա:


Նշենք, որ ներկայում Երևան-Ամման-Երևան երրորդ երկրի օդանավակայանների միջոցով ուղևորափոխադրումներ են իրականացնում մի քանի ավիաընկերություններ: Մասնավորապես «Էյր Արաբիան» և «Քաթար էյրվեյզը», իսկ էկոնոմ դասի ավիտոմսների գները կազմում են շուրջ 500 դոլար: