26.11.2024
Արարատ Միրզոյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում ՍԴ առանձին դատավորների հետ. ԱԺ
prev Նախորդ նորություն

ԲՀԿ-ն դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ. հայտարարություն

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ:


«Տիգրան Ուրիխանյանը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքերը համահունչ չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մոտեցումների հետ:


Այդ իսկ պատճառով այս պահից սկսած «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ: Վերջինս իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով», - ասված է հայտարարության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ 2019 թվականի հունիսին հայտարարել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը: Սակայն արդյունքում Ուրիխանյանը շարունակեց պատգամավորական գործունեությունը: