25.11.2024
Նրանք խոստացան, բայց չարեցին. Վանեցյանի կուսակցությունը կլինի ընդդիմություն Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Ահազանգ. տրանսգենդերները մտնում են քաղաքականություն

Հայաստանում մարտի 1-3-ը տեղի է ունենալու այսպես կոչված տրանսգենդերների ճամբար: Այս ճամբարի կազմակերպիչը հանդիսանում է «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության ղեկավար, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը անցյալ տարի ելույթ է ունեցել ԱԺ ամբիոնից և հայտարարել է, որ այժմ պատմություն է կերտվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրում է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:


«Այդ պատմությունը մեր երկրում կերտում են օտարերկրյա հիմնադրամները՝ մասնավորապես «Ժողովրդավարության աջակցման հիմնադրամը» և Սորոսի հիմնադրամը: Հենց այս երկու հիմնադրամները ֆինանսավորում են Լիլիթ Մարտիրոսյանի կազմակերպությունը և նման այլ կազմակերպություններ:


Պաշտոնական հաղորդագրության մեջ վերոնշյալ միջոցառման վերաբերյալ կազմակերպիչները նշում են, որ ճամբարի նպատակն է խթանել տրանսգենդեր համայքի կարողությունների հզորացմանն ու բարելավել տրանսգենդեր համայնքի ներգրավվածությունը քաղաքական, սոցիալ-մշակութային և հասարակական կյանքում: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ մասնակցության նախապատվությունը տրվում է փախստականներին և սեքս-աշխատողներին:


Այժմ կոչով ուզում եմ դիմել մեր երկրի պատկան մարմիններին, որպեսզի այս միջոցառման անցկացումն արգելվի: Այս ճամբարն ուղղված է մեր երկրում այլասերվածությունների և պղծությունների տարածմանը:


Օտարերկրյա կառույցները երկար տարիներ ոտնձգություններ են իրականացրել մեր ավանդական և հոգևոր արժեքների նկատմամբ և այսօր բանը հասել է նրան, որ փորձում են միասեռականների և տրանսերի մասնակցությամբ ձևավորել հասարակական-քաղաքական միավորումներ: Սա սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգությանը և անցնում է բարոյականության բոլոր հնարավոր սահմանները»,- գրել է Ղուկասյանը: