ՌԴ և ՀՀ դիվանագետները մի շարք առանցքային հարցերով հանդես են գալիս միասնական. դեսպան
Ռուսաստանի և Հայաստանի դիվանագետները մի շարք առանցքային հարցերով հանդես են գալիս միասնական ճանատով: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով, դա չափազանց կարևոր է:
«Հաշվի առնելով պատմությունն ու ավանդույթները Ռուսաստանն ու Հայաստանը դատապարտված են սերտ փոխգործակցության ու գործընկերության, հաշվի առնելով նաև այն, որ մենք շատ ընդհանուր հետաքրքրություններ ունենք այս բարդ աշխարհում», -ասել է նա՝ ավելացնելով, որ Ռուսաստանում դա գնահատում են:
Դեսպանը նաև արձանագրել է, որ ռուս-հայկական հարաբերությունները շատ բարձր մակարդակի են:
VERELQ-ը հիշեցնում է, որ փետրվարի 10-ին Ռուսաստանը նշում է Դիվանագիտական աշխատողի օրը: Այսօր Երևանում տեղի է ունեցել Ալեքսանդր Գրիբոեդովի հուշարձանին ծաղիկներ դնելու արարողությունը, որին մասնակցել են ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դեսպանության աշխատակիցները, հասարակական գործիչներ: