4.12.2024
Նախարար. Երևանը հանդես է գալիս ՀԱՊԿ-ի ամրապնդման օգտին
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը քննադատել է ԵԽԽՎ-ին

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը քննադատության է ենթարկել Լեռային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վիճահարույց զեկույցները, որոնք նախօրեին քննարկվել են ԵԽԽՎ-ում: Նրա խոսքով, ԵԽԽՎ-ը իր քայլերի անտեսում է ԵԱՀԿ-ի սկզբունքները:

Նրա խոսքով, ԵԽԽՎ-ի նստաշրջանում նախօրեին քննարկվում էին խիստ "կոշտ և անհարմար" փաստաթղթեր, որոնք կրում էին հակահայկական բնույթ: Սորոկինը նշել է, որ բարեբախտաբար դրանցից մեկը հնարավոր եղավ մերժել և դա կարելի է հաղթանակ համարել: "Ցավոք, երկրորդը, որը վերաբերվում էր Սարսանգի ջրամբարին ընդունվել է, սակայն երկրոդ փաստաթուղթն այնքան վտանգավոր չէ, ինչքան առաջինը", - հավելել է նա:

ԵԽԽՎ-ը հունվարի 26-ին կայացած նիստում մերժել է բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված շրջաններում իրավիճակի լարման աճը» զեկույցը: Այն մերժվել է 66 կող, 70 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Ուոլթերի զեկույցը, որն արդեն ԵԽԽՎ-ի պատգամավոր չէ, ամենահակահայկական զեկույցն էր, որը ընդգրկվել էր ԵԽԽՎ-ում: Երկրորդ զեկույցը ներկայացնում էր Բոսնիայի և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչը: Այն ընդունվել է 98 կողմ և 71՝ դեմ ձայների հարաբերակցությամբ: «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները կանխամտածված զրկվում են ջրից» վերտառությամբ զեկույցը վերաբերվում էր Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի ջրերի օգտագործման խնդրին:

Սորոկինը նշել է, որ բոլոր հարցերը, որոնք վերաբերվում են ղարաբաղյան հակամարտությանը լուծվում են բացառապես ԵԱՀԿ Մինսկին խմբի շրջանակներում և համանախագահները դրա մասին բազմիցս հայտարարել են:

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Նրա երկիրը այժմ նախագահում է ԵԱՀԿ-ում: Դիվանագետը զերծ է մնացել նախօրեին կայացած քվեարկության մեկնաբանությունից և հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձևաչափը Մինսկի խմբի ֆորմատն է: Նա նշել է, որ Գերմանիան բոլոր միջոցները կձեռնարկի հակամարտող կողմերի միջև երկխոսության ձևավորման համար: