6.12.2024
ՎՏԲ. Ադրբեջանը չի տիրապետում ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդների մասին տեղեկատվությանը
prev Նախորդ նորություն

Նախարար. Երևանը հանդես է գալիս ՀԱՊԿ-ի ամրապնդման օգտին

ՀՀ-ը հետաքրքրված է ՀԱՊԿ-ի, որպես լուրջ միջազգային կառույցի կայացման և ամրապնդման մեջ: Երևանը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, ՀԱՊԿ-ում իր նախագահության շրջանում, հանդես է գալիս կազմակերպության ռազմական տարրի ամրապնդման օգտին՝ ավելացնելով նաև նրա խաղաղապահ ներուժը: Այդ մաիսն մամուլի ասուլիսին պատասխանելով VERELQ-ի հարցին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Օհանյանը հիշեցրել է, որ ՀՀ-ի ջանքերով կազմակերպությունում ստեղծվել է ռազմական կոմիտե: Նրա խոսքով, ՀԱՊԿ-ի կարևորությունը պետք է դիտարկել նաև Թուրքիայի կողմից ՀՀ-ին ուղղված վտանգների չեզոքացման դիտանկյունից: Այդ սպառնալիքները պայմանավորված են թուրքական բանակի կողմից քրդերի դեմ ռազմական գործողություններով:

Նրա խոսքով, այս պահին ՊՆ և ԱԱԾ-ը աշխատանքներ են տանում սպառնալիքների չեզոքաղման և սահմանի ամրապնդման համար: "Եթե որևէ սպառնալիքներ լինի, այդ թվում Թուրքիայից փախստականների հոսք, ապա Հայաստանը համապատասխան կերպով կարձագանքի",- հավելեց նա: Նա նաև հիշեցրել է, որ ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան գտնվում է Հայաստանում և մասնակցելու է հայկական բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Նախատեսված է նաև նախարարի հանդիպումը Բորդյուժայի հետ: Նրա հետ, պաշտպանության նախարարը քննարկելու է հարցեր, որոնք այժմ Երևանից տեսանկյունից կարևոր են կազմակերպության հետագա ամրապնդման համար:

Լրագրողների այն հարցին, թե ՀՀ-ը դժգոհում է ՀԱՊԿ-ի որոշ դաշնակիցների՝ ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ-ի սահմանամերձ գյուղերի պարբերաբար գնդակոծության շուրջ դիրքորոշումից, Օհանյանը նշել է, որ ղարաբաղյան հարցում հայկական կողմը պետք է հույս դնի առաջին հերթին սեփական ուժերի վրա: "ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բազմաթիվ անգամ արտահայտել է իր դիրքորոշումը: Հայկական կողմը նախագահի մակարդակով նույնպես նշել է խնդրահարույց կետերի մասին և ՀՀ-ի դիրքորոշումը այդ հարցում ուղղված է կազմակերպության զարգացմանն ու ամրապնդմանը", - եզրափակեց նա: