6.12.2024
Երևանում բողոքի ակցիայի արձագանքը. Լոնդոնն աջակցում է Մինսկի խմբի ֆորմատին
prev Նախորդ նորություն

ՎՏԲ. Ադրբեջանը չի տիրապետում ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդների մասին տեղեկատվությանը

Հայակական ԶԼՄ-ներում բազմիցս հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ Ադրբեջանը (“ՎՏԲ Բանկ” ՀԲԸ բաժնետոմսերի 3%-ը պատկանում է Ադրբեջաբական նաֆթային ֆոնդին) տիրապետում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների մասին անձնական տեղեկատվությանը: “ՎՏԲ-Հայաստան Բանկը պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ տեղեկատվությունը ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը և մոլորեցնում է հանրությանը:

Ինչպես հայտնում են բանկի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաշվետվությունները, որոնք ՎՏԲ բանկը ներկայացնում է բաժնետերերին և Վերահսկիչ խորհրդին չեն պարունակում հաճախորդների մասին (ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական) անձնական տվյալներ: Նմանատիպ տեղեկությունները խստորեն պահպանվում են՝ համաձայն բանկային գաղտնիքի մասին օրենսդրության պահանջներին:

“ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ 100% բաժնետոմսերի սեփականատեր է հանդիսանւոմ «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ-ն, որի քվեարկող բաժնետոմսերի 60,9348% պատկանում է Ռուսաստանի Դաշնությունը: ՎՏԲ-ի բաժնետեր են հանդիսանում նաև մասնավոր եւ ինստիտուցիոնալ ներդրողներ ողջ աշխարհից այդ թվում, Եվրոպայից, Միացյալ Նահանգներից եւ Հայաստանից: Բանկը մշտապես աշխատում է քաղաքականությունից դուրս և որոշումներ ընդունելիս ղեկավարվում է բացառապես տնտեսական նպատակահարմարությունից ելնելով:

Ստեփանակերտ քաղաքում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ տվյալ մասնաճյուղի գործունեությունը կասեցվել է դեռևս 2008 թ.-ին: Ադրբեջանի նաֆթային ֆոնդը ՎՏԲ Բանկ ՀԲԸ-ի բաժնետեր է դարձել 2013 թ.-ին: Հետևաբար, այդ երկու իրադարձությունները միմյանց միջև չեն կարող ունենալ ոչ մի կապ: Մասնաճյուղի փակման մասին որոշումը ընդունվել է “Արցախ” մասնաճյուղի ոչ շահութաբեր լինելու պատճառով: ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի բացման կամ փակման մասին որոշումները կայացվում են, ելնելով բացառապես տնտեսական նպատակահարմարությունից, այլ ոչ թե քաղաքական դրդապատճառներից: