4.12.2024
Սև խավիար Մեծ Բրիտանիայի դեսպանատան համար. Բողոքի ակցիա ադրբեջանամետ քաղաքականության դեմ
prev Նախորդ նորություն

Երևանում բողոքի ակցիայի արձագանքը. Լոնդոնն աջակցում է Մինսկի խմբի ֆորմատին

Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նախօրեին դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի վերաբերյալ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիան մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում բռնությունների աճով և կոչ է անում կողմերին գործել միջնորդական ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դեմ անցկացված ակցիան ուղղված է ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի նախաձեռնած հակահայկական «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցի դեմ: Միջոցառումը կազմակերպել էր «Հանուն օրենքի» հասարակական շարժումը:

Դեսպանատան մուտքի մոտ ցուցարարներին ընդառաջ է դուրս եկել դեսպանի տեղակալ Էմայզ Մորզը: Ակտիվիստները նամակ են փոխանցել դիվանագետին, որտեղ իրենց բողոքն են հայտնել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների արդբեջանամետ դիրքորոշման դեմ, որն ուղղված է Ադրբեջանին ագրեսիվ ձգտումների աջակցմանը: Ակտիվիստները նաև պահանջել են Մեծ Բրիտանիայի իշխանություններից հետ կանչել Ռոբերտ Ուոլթերին ԵԽԽՎ-ից:

Որպես խորհրդանշական ժեստ ցուցարարներն իրենց հետ սև և կարմիր խավիար են բերել՝ դրանով ակնկարկելով, որ ԵԽԽՎ-ի շատ պատգամավորներ դարձել են Ադրբեջանի խավիարային դիվանագիտության զոհը:

Դեսպանատան պատասխան հայտարարության մեջ նշված է, որ Միացյալ Թագավորությունը խրախսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների առաջընթացին և Եվրոպայի Խորհրդի և նրա բաղկացուցիչ կառույցների ջանքերին այդ շրջանակներում: