4.12.2024
Նախագահին ներկայացվել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները
prev Նախորդ նորություն

Սև խավիար Մեծ Բրիտանիայի դեսպանատան համար. Բողոքի ակցիա ադրբեջանամետ քաղաքականության դեմ

Այսօր Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի նախաձեռնած հակահայկական զեկույցի դեմ: ԵԽԽՎ-ում վաղը նախատեսվում են Ուոլթերի «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցի լսումները:

Երևանում ակցիան ուղղված է բրիտանացի պատգամավորի այդպիսի միակողմանի դիրքորոշման դեմ: Միջոցառումը կազմակերպել էր «Հանուն օրենքի» հասարակական շարժումը: Դեսպանատան մուտքի մոտ ցուցարարներին ընդառաջ է դուրս եկել դեսպանի տեղակալ Էմայզ Մորզը: Ակտիվիստները նամակ են փոխանցել դիվանագետին, որտեղ իրենց բողոքն են հայտնել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների արդբեջանամետ դիրքորոշման դեմ, որոնք ուղղված են Ադրբեջանին ագրեսիվ ձգտումների աջակցմանը: Ակտիվիստները նաև պահանջել են Մեծ Բրիտանիայի իշխանություններից հետ կանչել Ռոբերտ Ուոլթերին ԵԽԽՎ-ից:

Որպես խորհրդանշական ժեստ ցուցարարներն իրենց հետ սև և կարմիր խավիար են բերել՝ դրանով ակնկարկելով, որ ԵԽԽՎ-ի շատ պատգամավորներ դարձել են Ադրբեջանի խավիարային դիվանագիտության զոհը:

Շարժման համակարգող Արման Ղուկասյանը դիվանագետի հետ զրույում ասաց, որ եթե սկանդալային փաստաթուղթն ի վերջո ընդունվի, ապա դա կլինի լուրջ հարված Մեծ Բրիտանիայի համբավին, որպես մարդու ֆունդամենտալ իրավուքների պաշտպանի: Ակիտիվիստներին առաջարկվել է հանդիպել դեսպանի հետ, սակայն նրանք որոշել են սպասել ԵԽԽՎ-ում քվեարկության արդյունքներին, ինչից հետո հանդիպման որոշումը կկայացվի: